2025 Նոյ 24, Երկուշաբթի
Սթրեսը մայրության ընթացքում սովորական երևույթ է և կարող է որոշակիորեն ազդել կրծքով կերակրման վրա։ Սակայն պետք չէ կարծել, թե սթրեսը դարձնում է կրծքով կերակրումն անհնարին...։ Օրգանիզմը կարող է հարմարվել, իսկ ճիշտ աջակցությունն օգնում է պահպանել լակտացիան։
Կարճաժամկետ սթրես
Հանկարծակի սթրեսի դեպքում օրգանիզմում բարձրանում է ադրենալինի մակարդակը, որը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել կաթի հոսքը։ Սա չի նշանակում, որ կաթը բացակայում է․ պարզապես օքսիտոցինի աշխատանքը դանդաղում է։ Սթրեսի նվազումից հետո կաթը կրկին սկսում է հոսել։
Երկարատև կամ քրոնիկ սթրես
Երկար շարունակվող լարվածությունը կարող է ազդել մոր ընդհանուր ինքնազգացողության, սննդակարգի և էներգետիկ պաշարի վրա։ Վիտամինների ու հանքանյութերի պակասը, ինչպես նաև անբավարար սնունդը կարող են աստիճանաբար նվազեցնել լակտացիան։ Այս դեպքում մասնագիտական աջակցությունը կարևոր է՝ գործընթացը վերահսկելու և վերականգնելու համար։
Ի՞նչը կարող է օգնել պահպանել լակտացիան
Կրծքով կերակրումը և սթրեսը իրար չեն հակասում։ Բնությունն այնպես է ձևավորել մայրական օրգանիզմը, որ նույնիսկ բարդ պայմաններում այն պահպանել է իր հիմնական գործառույթները։ Եթե լակտացիան նվազել կամ դադարել է, դա դեռ չի նշանակում, որ հնարավոր չէ վերականգնել այն՝ ճիշտ օգնության և խորհրդատվության միջոցով։
Մարգարյան ծննդատանը կրծքով կերակրման մասնագետն ամեն օր այցելում է հետծննդյան բաժանմունք և աջակցում մայրիկներին կերակրման ճիշտ պրոցեսի և հնարավոր դժվարությունների հաղթահարման հարցերում։
Այս շարունակական աջակցությունն ապահովում է հանգիստ և վստահ սկիզբ ինչպես մայրիկի, այնպես էլ նորածնի համար։
27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»