«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Մայրության հետ կապված հոգեբանական առողջություն

Մայրության հետ կապված հոգեբանական առողջություն

2025 Նոյ 30, Կիրակի

Մայրությունը բնական, բայց միաժամանակ զգալի փոփոխություններով լի փուլ է՝ ուղեկցվող ինչպես ուրախությամբ, այնպես էլ պատասխանատվությամբ, հուզական լարումով և երբեմն...՝ մտահոգություններով։ Հոգեբանական առողջության պահպանումը շատ կարևոր է, քանի որ մայրիկի հոգեվիճակն անմիջական ազդեցություն ունի երեխայի վրա։

Հղիության և ծննդաբերության հետ կապված հորմոնալ, կենսաբանական և կենսակերպային փոփոխությունները կարող են առաջացնել․

  • բարձր զգայունություն և հուզական տատանումներ,
  • անհանգստություն կամ ինքնավստահության անկում,
  • հոգնածության արագ կուտակում,
  • երբեմն՝ մեկուսացվածության զգացում:

Սա բնական է, և այս փոփոխությունները հաճախ ժամանակավոր բնույթ ունեն։

Խորհուրդ է տրվում դիմել մասնագետի, եթե դիտվում են․

  • երկարատև տխրություն կամ հետաքրքրության կորուստ,
  • քնի լուրջ խանգարումներ,
  • անսովոր վարքային փոփոխություններ,
  • մտքեր, որոնք անհանգստացնում կամ դժվար կառավարելի են:

Այս նշանները կարող են լինել հետծննդյան դեպրեսիայի արտահայտություններ, որոնք պահանջում են մասնագիտական աջակցություն։

Ի՞նչ կարող է օգնել մայրիկին

  • Լիարժեք հանգիստ և ճիշտ կազմակերպված օրակարգ։ Նույնիսկ կարճատև հանգիստը կարևոր է հոգնածության ու լարվածության նվազեցման համար։
  • Ընտանիքի աջակցությունը մեծ դեր ունի մայրիկի հուզական կայունության համար։
  • Ֆիզիկական ակտիվությունն ու զբոսանքը բարելավում են ինքնազգացողությունն ու հավասարակշռությունը։
  • Ժամանակին ստացված մասնագիտական աջակցությունը կարող է կանխել հոգեբանական խորը բարդությունները:

Մայրությունը չի պահանջում «կատարյալ» լինել, իսկ հոգեբանական առողջության մասին հոգալը ոչ միայն մայրիկի, այլև երեխայի համար է կարևոր։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուլ 01, Չորեքշաբթի | Լուրեր

Աշխատանք «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուլ 03, Ուրբաթ | Պացիենտների համար

«Հիմա արդեն պետք է ուտես երկուսի փոխարեն»

Հղիության ընթացքում սա այն արտահայտություններից է, որը գրեթե յուրաքանչյուր ապագա մայրիկ լսում է առնվազն մեկ անգամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը