«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղության խնդիրներ և լուծումներ

2025 Դեկ 13, Շաբաթ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով..., կամ երբեմն՝ երկուսի միաժամանակյա գործոններով։
Չնայած թեմայի զգայունությանը, ժամանակակից բժշկությունն այսօր առաջարկում է բազմաֆունկցիոնալ և արդյունավետ լուծումներ։

Ե՞րբ դիմել մասնագետի

Խորհուրդ է տրվում խորհրդատվություն ստանալ, եթե․

  • մեկ տարվա ընթացքում հղիություն չի գրանցվում
  • հղիությունը պարբերաբար ավարտվում է վիժումով
  • կան հորմոնալ խանգարումներ, անկանոն դաշտանային ցիկլ
  • առկա են փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ կամ սեռավարակներ
  • տղամարդու մոտ առկա են սերմնարտադրության խանգարումներ
  • նախկինում իրականացվել են վիրահատություններ, որոնք կարող են ազդել վերարտադրողական ֆունկցիայի վրա

Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

  • Անպտղության ախտորոշումը պահանջում է համալիր մոտեցում։ Սովորաբար իրականացվում են՝
  • գինեկոլոգիական և ուրոլոգիական խորհրդատվություն
  • հորմոնային հետազոտություններ
  • մանրէաբանական և վարակաբանական քննություն
  • փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
  • անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ հետազոտություններ

Մասնագետների գնահատումից հետո ընտրվում է համապատասխան բուժում, որը կարող է ներառել․

  • հորմոնալ դեղորայքային բուժում
  • վարակների և բորբոքային պրոցեսների բուժում
  • վիրաբուժական միջամտություններ՝ ըստ ցուցումի
  • վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ՝ ներարգանդային սերմնավորում (IUI), արտամարմնային բեղմնավորում (IVF) և այլ մեթոդներ։

Սիրելի կանայք, հիշե՛ք, որ անպտղությունը դատավճիռ չէ:

Ժամանակակից բժշկությունը ունի լայն հնարավորություններ՝ զույգերին օգնելու ծնող դառնալու ճանապարհին։ Խնդրի վաղ բացահայտումն ու ճիշտ ընտրված բուժումը առավել բարձրացնում են հաջող արդյունքի հավանականությունը։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 15, Ուրբաթ | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 13, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը