«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հետծննդաբերական դեպրեսիա

Հետծննդաբերական դեպրեսիա

2026 Հուն 08, Հինգշաբթի

1. Ի՞նչ է հետծննդաբերական դեպրեսիան:

Հետծննդաբերական դեպրեսիան — դա հոգեկան վիճակ է, որը կարող է առաջանալ ծննդաբերությունից հետո՝ սովորաբար... առաջին շաբաթների կամ ամիսների ընթացքում։

Հետծննդաբերական դեպրեսիան ավելի խորն է և կարող է երկար տևել՝ ազդելով մոր հուզական, ֆիզիկական և մտավոր վիճակի վրա։

2. Որո՞նք են հետծննդաբերական դեպրեսիայի հիմանական նշանները:

  • Տխրություն, դատարկության զգացում,
  •  արցունքոտություն առանց ակնհայտ պատճառի,
  • անշուքություն, անտարբերություն կամ խիստ մեղավորության զգացում,
  • անքնություն կամ հակառակը՝ չափազանց շատ քուն,
  • ուտելու ռեժիմի փոփոխություն,
  • անհանգստություն, գրգռվածություն,
  • դժվարություն կապվելու կամ կապվածություն զգալու երեխայի հետ,
  • ոչ ազնիվ կամ վախեցնող մտքեր (օրինակ՝ վնասի մասին մտքեր),
  • ուժի բացակայություն, հետաքրքրությունների կորուստ:

3. Ինչո՞ւ է առաջանում հետծննդաբերական դեպրեսիան:

  •  Հետծննդաբերական դեպրեսիայի առաջացման հիմնական պատճառներն են.
  • հորմոնալ փոփոխությունները (էստրոգեն, պրոգեստերոն),
  • քնի պակասը,
  • սթրեսը և մեծ պատասխանատվությունը,
  • սոցիալական աջակցման պակասը,
  • նախկին դեպրեսիայի կամ անհանգստության պատմությունը:

4. Ո՞ր մասնագետներին է անհրաժեշտ դիմել հետծննդաբերական դեպրեսիայի կասկածի դեպքում:

Հետծննդաբերական դեպրեսիան ախտորոշելու, բուժելու համար անհրաժեշտ է դիմել՝ նյարդաբանի կամ հոգեբույժի և պարտադիր հոգեբանի, քանի որ հարկավոր է իրականացնել համակցված բուժում: 

5. Կարո՞ղ է հետծննդաբերական դեպրեսիան ազդել երեխայի վրա:

Այո, կարող է, քանի որ երեխան զգում է մոր տխրությունը, լարվածությունը, որից էլ նա կարող է դառնալ անհանգիստ: 

6. Արդյո՞ք միշտ է առաջանում հետծննդաբերական դեպրեսիա:

Ոչ, միշտ չէ, որ առաջանում է հետծննդաբերական դեպրեսիա : Հնարավոր է կարճատև դեպրեսիվ վիճակ (baby blues), որը սովորաբար տևում է 1-ից-2 շաբաթից ոչ ավելի և ինքնուրույն անցնում է: Անհրաժեշտ է նշել, որ դեպրեսիայի կամ դեպրեսիվ վիճակի առաջացումը միշտ չէ, որ լինում է:

7. Ինչպե՞ս խուսափել հետծննդաբերական դեպրեսիայից:

Հետծննդաբերական դեպրեսիան լիովին կանխել միշտ հնարավոր չէ, բայց հնարավոր է նվազեցնել դրա ռիսկը։ Դրա համար կարևոր է.

  • հոգեբանորեն պատրաստվել մայրությանը,
  • ունենալ ընտանիքի և մտերիմների աջակցությունը,
  • բավարար հանգստանալ և քնել,
  • ընդունել սեփական զգացմունքները առանց ինքնամեղադրանքի.
  • առաջին անհանգստացնող նշանների դեպքում ժամանակին դիմել մասնագետի:

Վաղ ուշադրությունը օգնում է կանխել վիճակի ծանրացումը։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը