«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության սովորութային կրելախախտ

Հղիության սովորութային կրելախախտ

2026 Հուն 12, Երկուշաբթի

Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական... ինքնաբերական վիժում մինչև հղիության 22 շաբաթականը:

Պատճառները

Ախտաբանության հիմքում մի շարք բացասական գործոններ են։

  • Ապագա մանկիկի ծնողների տարիքն ազդում է ինչպես առողջության, այնպես էլ ձվաբջիջների և սպերմատոզոիդների վրա, որոնցից էլ կախված է հղիության ընթացքն ու զարգացումը։
  • Էնդոմետրիումի ախտաբանությունը, որի ռեցեպտիվությունը կամ արգանդում առկա նորագոյացությունը խանգարում են իմպլանտացիային։
  • Գենետիկ ախտաբանությունը 80 տոկոս դեպքերում դառնում է հղիության ընթացքի խանգարման պատճառ, ուստի ԱՄԲ-ից առաջ բուժառուներին առաջարկում են PGT-A սաղմեր (Preimplantation genetic testing for aneuploidy։ նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում անուպլոիդիայի համար) և գենետիկ խորհրդատվություն՝ բնական բեղմնավորման պլանավորման համար։
  • Արգանդի կազմության ախտաբանությունը, օրինակ, Աշերմանի համախտանիշի ժամանակ զարգանում են արգանդի պատերի միաձուլում և կպումներ։
  • Արյան մակարդելիության համակարգի գործունեության խանգարումը (ժառանգական թրոմբոֆիլիաներ):
  • Աուտոիմուն հիվանդությունները (անտիֆոսֆոլիպիդային համախտանիշ):
  • Հորմոնալ խանգարումները․ վահանագեղձի գործունեության և հորմոնների մակարդակի խախտումը 8-20 տոկոս դեպքերում անկրելիության պատճառ են։
  • Մի քանի քրոնիկ հիվանդություններ, ներառյալ՝ շաքարային դիաբետը։

Ախտորոշումը

Անկրելիության ախտորոշման համար անհրաժեշտ է կոմպլեքս հետազոտություն՝ լաբորատոր, գենետիկ-մոլեկուլյար և գործիքային:

Առաջին հերթին, պեըք է պարզել մինչև այդ եղած վիժումների պատճառը՝ հետագա հղիությունը պլանավորելու համար: Հաշվի են առնվում առկա քրոնիկ հիվանդությունները, հորմոնալ խախտումները, ուռուցքային հիվանդությունները, բացասական գործոնները:

Գինեկոլոգիական հետազոտություն

Հատուկ ուշադրություն է դարձվում փոքր կոնքի օրգանների բորբոքային խնդիրներին, վարակիչ և գինեկոլոգիական հիվանդություններին, դաշտանային ցիկլի խանգարումներին:

Կլինիկական հետազոտություններ

Խորհուրդ են տրվում կատարել վահանագեղձի հետազոտություն, էնդոկրինոլոգի, գենետիկի, հեմատոլոգի խորհրդատվություն՝ արյան համակարգի հիվանդությունների հայտնաբերման և բուժման նպատակով:

Լաբորատոր ախտորոշում

Զույգերից յուրաքանչյուրին նշանակվում են հորմոնների հետազոտություններ, կատարվում է սեռավարակների սքրինինգ, որոշ օրգան-համակարգերի խանգարումների հայտնաբերման նպատակով համապատասխան հետազոտություններ,  նաև կարիոտիպավորում՝ պարզելու զույգի ժառանգական, գենետիկ հիվանդությունների առկայությունը:

Հետազոտությունների արդյունքներով որոշվում է բուժման ռազմավարությունը:

Բուժումն անհատական է՝ կախված ախտաբանության պատճառներից:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Պացիենտների համար

Հղիության սովորութային կրելախախտ

Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը