2026 Փետ 02, Երկուշաբթի
Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) այսօր շատ զույգերի համար դարձել է ծնող դառնալու իրական հնարավորություն՝ գիտության և բժշկության համատեղ ուժի շնորհիվ։
ԱՄԲ-ը անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով կնոջ օրգանիզմից դուրս՝ մասնագիտացված լաբորատոր պայմաններում, իսկ ստացված սաղմը տեղափոխվում է արգանդի խոռոչ՝ հղիության առաջացման նպատակով։
ԱՄԲ-ին դիմում են այն դեպքերում, երբ հղիությունը չի գրանցվում բնական ճանապարհով կամ երբ անպտղության բուժման այլ եղանակները արդյունք չեն տվել։ Այն կարող է կիրառվել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու անպտղության դեպքում, ինչպես նաև անհայտ ծագման անպտղության ժամանակ։ Հատկապես 35-ից բարձր տարիքում ԱՄԲ-ը հաճախ դառնում է առավել արդյունավետ լուծում։
Ժամանակակից վերարտադրողական բժշկությունը թույլ է տալիս կիրառել անհատականացված խթանման սխեմաներ, գենետիկական հետազոտություններ, ինչպես նաև սաղմերի սառեցում և հետագա փոխադրում առավել նպաստավոր պայմաններում։
ԱՄԲ գործընթացը հիմնականում ցավոտ չէ։ Ֆոլիկուլների ստացումը կատարվում է կարճատև անզգայացման պայմաններում, իսկ սաղմի փոխադրումը անցնում է արագ և գրեթե առանց անհարմարության։ Ամենաբարդ փուլը շատերի համար արդյունքի սպասման շրջանն է, որը կարող է ուղեկցվել հուզական լարվածությամբ։
ԱՄԲ-ի միջոցով ծնված երեխաները զարգանում են առողջ և բնական կերպով։ Տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ հետազոտություններ հաստատել են մեթոդի անվտանգությունն ինչպես մոր, այնպես էլ ապագա երեխայի համար։
Եթե երկար ժամանակ հղիությունը չի ստացվում կամ ունեք հարցեր վերարտադրողական առողջության վերաբերյալ, կարևոր է ժամանակին դիմել մասնագետի։ Ճիշտ ընտրված ճանապարհը կարող է Ձեզ ավելի մոտեցնել ամենացանկալի լուրին։
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»