«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

2026 Փետ 02, Երկուշաբթի

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) այսօր շատ զույգերի համար դարձել է ծնող դառնալու իրական հնարավորություն՝ գիտության և բժշկության համատեղ ուժի շնորհիվ։

ԱՄԲ-ը անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով կնոջ օրգանիզմից դուրս՝ մասնագիտացված լաբորատոր պայմաններում, իսկ ստացված սաղմը տեղափոխվում է արգանդի խոռոչ՝ հղիության առաջացման նպատակով։

ԱՄԲ-ին դիմում են այն դեպքերում, երբ հղիությունը չի գրանցվում բնական ճանապարհով կամ երբ անպտղության բուժման այլ եղանակները արդյունք չեն տվել։ Այն կարող է կիրառվել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու անպտղության դեպքում, ինչպես նաև անհայտ ծագման անպտղության ժամանակ։ Հատկապես 35-ից բարձր տարիքում ԱՄԲ-ը հաճախ դառնում է առավել արդյունավետ լուծում։

Ժամանակակից վերարտադրողական բժշկությունը թույլ է տալիս կիրառել անհատականացված խթանման սխեմաներ, գենետիկական հետազոտություններ, ինչպես նաև սաղմերի սառեցում և հետագա փոխադրում առավել նպաստավոր պայմաններում։

ԱՄԲ գործընթացը հիմնականում ցավոտ չէ։ Ֆոլիկուլների ստացումը կատարվում է կարճատև անզգայացման պայմաններում, իսկ սաղմի փոխադրումը անցնում է արագ և գրեթե առանց անհարմարության։ Ամենաբարդ փուլը շատերի համար արդյունքի սպասման շրջանն է, որը կարող է ուղեկցվել հուզական լարվածությամբ։

ԱՄԲ-ի միջոցով ծնված երեխաները զարգանում են առողջ և բնական կերպով։ Տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ հետազոտություններ հաստատել են մեթոդի անվտանգությունն ինչպես մոր, այնպես էլ ապագա երեխայի համար։

Եթե երկար ժամանակ հղիությունը չի ստացվում կամ ունեք հարցեր վերարտադրողական առողջության վերաբերյալ, կարևոր է ժամանակին դիմել մասնագետի։ Ճիշտ ընտրված ճանապարհը կարող է Ձեզ ավելի մոտեցնել ամենացանկալի լուրին։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մար 13, Ուրբաթ | Լուրեր

«Սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանություններ» գիտաժողով

Օրակարգ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Փետ 02, Երկուշաբթի | Պացիենտների համար

Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) այսօր շատ զույգերի համար դարձել է ծնող դառնալու իրական հնարավորություն՝ գիտության և բժշկության համատեղ ուժի շնորհիվ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը