«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Վիրաբուժական գինեկոլոգիա՝ ժամանակակից մոտեցմամբ

Վիրաբուժական գինեկոլոգիա՝ ժամանակակից մոտեցմամբ

2026 Հուն 23, Ուրբաթ

Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում

  • որովայնահատմամբ,
  • լապարոսկոպիկ (որովայնադիտական),
  • հիստերոսկոպիկ (արգանդի խոռոչի տեսողակակ վերահսկում),
  • հեշտոցային եղանակներով։

1974 թվականին հենց մեր կենտրոնում է առաջին անգամ Հայաստանում իրականացվել գինեկոլոգիական լապարոսկոպիկ վիրահատություն։ Այսօր բաժանմունքը շարունակում է զարգացնել այդ ավանդույթը՝ ակտիվորեն ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ։
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից էնդովիրաբուժական համակարգերով, որոնք ապահովում են բարձր ճշգրտություն, միջամտության տեսագրում և վիրահատության որակի վերահսկում։

Լապարոսկոպիկ մեթոդով իրականացվում են՝

  • ախտորոշիչ և բուժական միջամտություններ,
  • կիստաների և նորագոյացությունների հեռացում,
  • էնդոմետրիոզի և պոլիկիստոզ ձվարանների բուժում,
  • վիրահատություններ արտարգանդային հղիության դեպքում,
  • միոմատոզ հանգույցների հեռացում՝ արգանդի պահպանմամբ,
  • տարբեր տեսակների հիստերէկտոմիաներ:

Հիստերոսկոպիկ մեթոդով կատարվում են՝

  • ներարգանդային ախտաբանությունների վաղ ախտորոշում,
  • պոլիպների, ենթաշճային միոմաների հեռացում,
  • արգանդի խոռոչում առկա կպումների անջատում,
  • էնդոմետրիումի աբլացիա և բնածին արատների շտկում:

Հեշտոցային և լապարատոմիկ մեթոդներով իրականացվում են՝

  • պլաստիկ-վերականգնողական միջամտություններ,
  • անմիզապահության վիրաբուժական բուժում,
  • արտաքին և ներքին սեռական օրգանների վիրահատություններ:

Վիրահատությունների շուրջ 95%-ը կատարվում է քիչ ինվազիվ եղանակներով, ինչը ապահովում է.

  • ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածի կրճատում,
  • ավելի արագ ապաքինում,
  • նվազագույն ցավ,
  • կյանքի որակի բարելավում :

Վիրահատությունից հետո հիվանդները խնամվում են հարմարավետ պայմաններում, իսկ դուրս գրումից հետո գտնվում են շարունակական բժշկական հսկողության ներքո։

Հեռախոս` +374 60 68 58 48

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 22

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուն 23, Ուրբաթ | Լուրեր

Վիրաբուժական գինեկոլոգիա՝ ժամանակակից մոտեցմամբ

Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 23, Ուրբաթ | Պացիենտների համար

Արգանդի պարանոցի հիվանդություններ. Նոնա Ֆռոլովա

Արգանդի պարանոցի հետազոտությունը կարևոր մաս է կնոջ առողջության պահպանման գործում։ Դրա հիմնական նպատակն է՝ ժամանակին հայտնաբերել......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը