«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | ՀՏՀ. դաշտանադադարը (կլիմաքսը) ո՛չ հիվանդություն է, ո՛չ էլ «դատավճիռ»

ՀՏՀ. դաշտանադադարը (կլիմաքսը) ո՛չ հիվանդություն է, ո՛չ էլ «դատավճիռ»

2026 Ապր 21, Երեքշաբթի

1. Ի՞նչ է դաշտանադադարը և ե՞րբ է այն սկսվում:

Դաշտանադադարը դա կնոջ վերարտադրողական ֆունկցիայի անկման բնականոն գործընթաց է, որը սովորաբար սկսվում է 45-50 տարեկանում, բաղկացած է մի քանի փուլերից և տևում է մոտավորապես 10 տարի։

2. Ի՞նչ փուլեր ունի:

Առաջինը՝ նախադաշտանադադարային  (պրեմենոպաուզալ) շրջանն է: Սկսվում է 40-45 տարեկան հասակում և տևում է մինչև դաշտանի լրիվ դադարը: Այն սովորաբար բնորոշվում է դաշտանային ցիկլի անկայունությամբ։

Հաջորդը՝ ինքնին դաշտանադադարն է (մենոպաուզա). դաշտանի բացակայություն մեկ տարվա ընթացքում։

Եվ հետդաշտանադադար (պոստմենոպաուզա)՝ դա այն շրջանն է, որը սկսվում է վերջին դաշտանից մեկ տարի անց։

3. Որո՞նք են ամենատարածված ախտանշանները:

Դաշտանադադարի ամենատարածված ախտանշաններն են՝

  • Հանկարծակի ջերմության զգացում կրծքավանդակում, պարանոցի և դեմքի շրջանում, որոնք զուգակցվում են հաճախացած  սրտխփոցներով և առատ քրտնարտադրությամբ
  • Անքնություն
  • Անտարբերություն
  • Քաշի ավելացում
  • Նյարդայնություն
  • Դեպրեսիա
  • Հեշտոցի լորձաթաղանթի չորություն, ցավոտություն ու ցածր բավարարվածություն սեռական հարաբերության ժամանակ և այլն:

4. Արդյո՞ք նորմալ են տրամադրության փոփոխությունները դաշտանդադարի շրջանում:

Տրամադրության փոփոխությունները կլիմակտեր շրջանում բավականին տարածված երևույթ է։ Էստրոգենի և պրոգեստերոնի (կանանց սեռական հորմոնների) կտրուկ անկման պատճառով առաջանում է դյուրագրգռություն, լացկանություն, անհանգստություն և անտարբերություն:

5. Ի՞նչ հետազոտություններ է ցանկալի անցնել դաշտանդադարի շրջանում:

45 տարեկանից բարձր բոլոր կանանց խորհուրդ է տրվում տարին երկու անգամ անցնել կանխարգելիչ գինեկոլոգիական զննումներ: Այցի ժամանակ բժիշկը գնահատում է բուժառուի առողջական վիճակը և նշանակում անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունները: Զննման արդյունքները կօգնեն ճշգրիտ բացահայտել վերարտադրողական համակարգի խանգարումները և բացառել դաշտանադադարի ընթացքում առաջացող վիճակները (օստեոպորոզ, սրտանոթային հիվանդություններ և այլն): Անհրաժեշտության դեպքում գինեկոլոգը կարող է նշանակել համապատասխան բուժում՝ դաշտանադադարի ախտանշանները կանխելու և նվազեցնելու համար:

6. Դաշտանադադարը ինչպիսի՞ ազդեցություն  ունի ոսկրային հանքային խտության վրա (օստեոպորոզի ռիսկ):

Օստեոպորոզը դաշտանադադարի ընթացքում զարգանում է էստրոգենի մակարդակի կտրուկ նվազման պատճառով, խաթարվում է ոսկրային հյուսվածքի ձևավորման և քայքայման միջև հավասարակշռությունը,  առաջանում է կալցիումի կորուստ , արդյունքում նվազում է ոսկրային զանգվածը: Օստեոպորոզը հատկապես արագ է զարգանում դաշտանադադարի առաջին տարիներին: Այն չունի ակնհայտ ախտանիշներ, սակայն մեծանում է կոտրվածքների ռիսկը: Ոսկորները դառնում են ավելի փխրուն:

7. Դաշտանադադարի ընթացքում ինչպիսի՞ կենսակերպ է խորհուրդ տրվում կնոջը:

Կնոջ առողջության պահպանման համար կարևոր դեր ունի ճիշտ կազմակերպված կենսակերպը: Ահա մի քանի հիմնական առաջարկություններ՝ դաշտանադադարի շրջանում առողջ և հավասարակշռված կենսակերպ պահպանելու համար:

Սնունդ.

Ավելացրեք կալցիումով (կաթնամթերք) և մագնեզիումով հարուստ սննդամթերքների օգտագործումը, ներառյալ ճարպոտ ձուկը, բանջարեղենը և մրգերը: Սահմանափակեք աղի, շաքարի, ալկոհոլի, կոֆեինի և կծու սննդի օգտագործումը:

Վիտամիններ և հավելումներ.

50 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում օրական ընդունել 1200 մգ կալցիում և 800-1000 ՄՄ վիտամին D+ K2՝ օստեոպորոզի կանխարգելման համար:

Ֆիզիկական ակտիվություն.

Ֆիզիկական ակտիվությունը օգնում է պայքարել ջերմության զգացումի, սթրեսի և ավելորդ քաշի դեմ (վարժական թերապիա, յոգա, պիլատես, քայլք):

Առողջություն և խնամք.

Հեշտոցային չորության դեպքում օգտագործեք խոնավեցնող քսանյութեր, խորհրդակցեք գինեկոլոգի հետ հորմոնալ փոխարինող թերապիայի (ՀՓԹ) կամ բուսական դեղամիջոցների վերաբերյալ:

Առողջության մոնիթորինգ.

Տարին երկու անգամ անցեք կանխարգելիչ գինեկոլոգիական զննումներ:

Հոգեհուզական վիճակի շտկում.

Հոգեթերապիա, հանգիստ, առողջ քուն:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը