2026 Մայ 07, Հինգշաբթի
60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից։
Կատարված անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց, որը ամբողջությամբ զբաղեցնում էր փոքր կոնքը՝ ճնշելով անատոմիական կարևոր կառույցները՝ միզածորանները, ազդրային զարկերակներն ու երակները։
Կանխատեսելով հնարավոր ներվիրահատական բարդությունները՝ նախապես իրականացվել է միզածորանների ստենդավորում, այնուհետև՝ կատարվել է արգանդի հեռացում հավելումներով։
Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների, բուժառուն դուրս է գրվել հետվիրահատական շրջանի 3-րդ օրը։
Նման դեպքերը համարվում են եզակի՝ աշխարհում հանդիպելով մոտավորապես 0.6–1% հաճախականությամբ։
Կանոնավոր զննումներն ու ժամանակին դիմելը մասնագետին կարևոր են նման բարդությունների կանխարգելման և արդյունավետ բուժման համար։
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»