2026 Սեպ 04, Ուրբաթ
Հղիության ամբողջ ընթացքում կան մի շարք կարևոր հետազոտություններ և զննումներ, որոնք օգնում են հետևել ինչպես ապագա մայրիկի, այնպես էլ բալիկի առողջությանը։
Պարտադիր հսկողությունը սովորաբար ներառում է՝
Գինեկոլոգի պարբերական զննումներ
Հղիության ընթացքի գնահատում և անհրաժեշտ խորհրդատվություն։
Արյան և մեզի հետազոտություններ
Մոր առողջական վիճակի, անեմիայի, վարակների և այլ կարևոր ցուցանիշների վերահսկման համար։
Ուլտրաձայնային հետազոտություններ
Պտղի աճի, զարգացման և հղիության ընթացքի գնահատման համար։
Սքրինինգային հետազոտություններ
Որոշ բնածին և քրոմոսոմային առանձնահատկությունների ռիսկի գնահատման նպատակով։
Արյան ճնշման և քաշի վերահսկում
Հղիության ընթացքում հնարավոր բարդությունների վաղ հայտնաբերման համար։
Պտղի սրտի բաբախի և շարժումների գնահատում
Հղիության տարբեր փուլերում բալիկի բարեկեցությունը վերահսկելու նպատակով։
Յուրաքանչյուր հղիություն անհատական է, և անհրաժեշտ հետազոտությունների ցանկը կարող է տարբեր լինել՝ կախված ապագա մայրիկի առողջական վիճակից և բժշկի ցուցումներից։
Կանոնավոր հսկողությունը հղիության անվտանգ և հանգիստ ընթացքի կարևոր նախապայմաններից է։
Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ.գ.թ. Լևոն Հակոբյանը պատվոգրերի և հուշամեդալների արժանացան՝ Մարգարյան ծննդատանը 50 տարվա...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»