
Ընդունարանը հանդիսանում է կլինիկայի առաջնային կարևորագույն ստորաբաժանումը, որի բարձր որակավորում ունեցող անձնակազմը մեծ պատասխանատվությամբ և ուշադրությամբ է մոտենում իր աշխատանքին լինելով պատրաստ ցանկացած հրատապ իրավիճակի:
Ընդունարանը գործում է շուրջօրյա և ընդունում հիվանդներ ք. Երևանից, մարզերից, Արցախից, այնպես էլ արտերկրից:
Ընդունարան պացիենտներն ընդունվում են շտապօգնության ծառայության միջոցով, ուղեգրված և ինքնուրույն: Պացիենտների մուտք գործելուն պես կազմակերպվում է խորհրդատվություն, այնուհետև ստացիոնար կամ ամբուլատոր սպասարկում:
Փորձառու և հմուտ անձնակազմը ցուցաբերում է առաջին շտապ բուժ. օգնությունը կանանց՝ դիմած թե՛ մանկաբարձական, թե՛ գինեկոլոգիական խնդիրներով, անց է կացնում փսիխոպրոֆիլակտիկ նախապատրաստում, ստեղծում հանգստի և վստահության մթնոլորտ:
Աշխատանքի ճշգրիտ և ժամանակին կազմակերպումը ապահովում է ընդունարանի միասնական աշխատանքը բոլոր գործող բաժանմունքների հետ:
Շուրջօրյա տեղեկատու հեռ.՝ +374 60 68 58 48
Սոֆյա Վալերիի Մամաջանյան
Ընդունարանի բաժնի վարիչ
մանկաբարձ-գինեկոլոգ
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»