2019 Ապր 18, Հինգշաբթի
Պացիենտներին հուզող հարցերին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Քրիստինա Աբրահամյանը
Արդյո՞ք սթրեսը կարող է միոմայի պատճառ լինել: Կա՞ն մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից:
«Ցավոք, վերջին տասնամյակում նկատվում է արգանդի հորմոնակախյալ հիվանդությունների աճ: Արգանդի միոման գինեկոլոգիական ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է: Միոմայի զարգացման նպաստող հիմնական գործոններ են.
1. ժառանգական նախատրամադրվածությունը,
2. հորմոնալ խանգարումներ, հիմնականում` էսթրոգենի,
3. հղիության հաճախակի արհեստական ընդհատումները եւ ներարգանդային պարույրի օգտագործումը,
4. ադենոմիոզը,
5. նյութափոխանակման խանգարումներ, մասնավորապես, ճարպակալումը, շաքարային դիաբետը,
6. փոքր կոնքի խոռոչի բորբոքային հիվանդությունները,
7. Բացի այդ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի ուղիղ կապ արգանդի միոմայի զարգացման եւ սթրեսի միջեւ: Երկարատեւ եւ մշտական սթրեսները ճնշում են ձվարանների, մակերիկամների եւ վահանաձեւ գեղձի աշխատանքը:
Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ.գ.թ. Լևոն Հակոբյանը պատվոգրերի և հուշամեդալների արժանացան՝ Մարգարյան ծննդատանը 50 տարվա...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»