2020 Ապր 20, Երկուշաբթի
Ուրախալի լուր բազմաթիվ ապագա մայրերի համար, ովքեր վախենում են կորոնավիրուսի բռնկված պանդեմիայից: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ը չի փոխանցվում մորից երեխային:
Չինացի հետազոտողներն ապացուցին, որ COVID-19 վիրուսային վարակը ներարգանդային չի փոխանցվում, և մայրը չի կարող վարակել երեխային: Հետազոտության արդյունքները հրապարակում է Frontiers in Pediatrics հեղինակավոր գիտական պարբերականը:
Սա արդեն երկրորդ հետազոտությունն է Չինաստանից, որն ապացուցում է, որ հղիության ընթացքում կորոնավիրուսային վարակով վարակված մայրերն իրենց երեխաներին չեն վարակում: Գիտնականները հետևել են նորածինների առողջությանը, ովքեր լույս աշխարհ են եկել Չինաստանի Ուհան քաղաքի հիվանդանոցներից մեկում՝ համաճարակի ամենաթեժ պահին: Ինչպես հաստատեցին հետազոտության հեղինակները, նորածիններից ոչ մեկի մոտ COVID-19 վիրուսի հետ կապված ախտանիշներ չեն առաջացել:
Սկզբնաղբյուր. menafn.com
Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ.գ.թ. Լևոն Հակոբյանը պատվոգրերի և հուշամեդալների արժանացան՝ Մարգարյան ծննդատանը 50 տարվա...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»