2021 Փետ 16, Երեքշաբթի
Հաճախ որևէ խնդրի ուսումնասիրությունը տարբեր գիտնականների կողմից` տարբեր, անգամ միմյանց հակասող արդյունքների է հանգեցնում: Սուրճը և հղիությունը այդպիսի օրինակներից է:
Լուրջ հետազոտություններ իրականացրել են գիտնականներ` Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան քոլեջից:
Նրանք պնդում են, որ ամեն օր հղիի կողմից մեկ գավաթ սուրճը, ինչպես և սուրճ պարունակող տոնուսավորող ըմպելիքի փոքրիկ շիշը (0,33 լիտր ծավալով), բացասաբար չի ազդում մոր և պտղի վրա:
Եթե հաշվարկենք, ապա օրը սուրճի մինչև 200 մգ-ը չի առաջացնում վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն և չի ազդում պտղի աճի վրա: Գիտնականների կարծիքով, մեկ բաժակ սև սուրճը պարունակում է 137 մգ կոֆեին, լուծվող սուրճը` 76 մգ: Կոկա-կոլայի փոքր շիշը (0,33 լ), պարունակում է 37 մգ կոֆեին. խոսքը վերաբերում է ամերիկացիներին, որոնք խմում են թույլ սուրճ, սակայն` մեծ քանակներով:
«Այս արդյունքները հաստատում են, որ օրական սուրճի մեկ գավաթը հղի կնոջը օգուտից բացի այլ բան չի կարող անել և վտանգ չի ներկայացնում պտղի համար».- լավատեսորեն հայտարաում է պրոֆեսոր Ուիլյամ Բարտ-կրտսերը:
Հանուն արդարության նշենք, որ պտղի վրա սուրճի ազդեցության ուսումնասիրությունն իրականացվել է նաև նախկինում և արդյունքներն այսքան լավատեսական չեն եղել, չնայած նախկին հետազոտություններում չափաբաժինները մեծ են եղել: Օրինակ, իռլանդացի գիտնականները պարզել են, որ սուրճի մեծ քանակի օգտագործումը վիժումների հավանականությունը մեծացնում է 15%-ով, իսկ կեսարյան հատման դեպքերը` 12%-ով:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»