«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Անհաջող ԱՄԲ. ի՞նչ անել

Անհաջող ԱՄԲ. ի՞նչ անել

2021 Հուլ 21, Չորեքշաբթի

Անհաջող արտամարմնային բեղմնավորումն (ԱՄԲ) անհագստացնող է, հատկապես այն դեպքում, երբ բուժող բժիշկը պատճառը հայտնաբերել չի կարողանում:
Եթե ԱՄԲ-ն հղիությամբ չի ավարտվել, պետք է նորից դիմել բժշկի՝ մանկաբարձ-գինեկոլոգի, վերարտադրողաբանի:

ԱՄԲ վրա ազդող գործոնները

Էմբրիոնալ գործոն են գենետիկ և քրոմոսոմային ախտաբանությունները, որոնք խանգարում են էմբրիոնին ամրանալ արգանդի ներքին մակերեսին և նորմալ զարգանալ: Նման դեպքերում հղիությունը կարող է ավարտվել ակամա վիժումով:

Արգանդի ներքին թաղանթի (էնդոմետրիում) ախտաբանությունը քրոնիկ բորբոքային գործընթաց է, որը խանգարում է արգանդի խոռոչում ձվաբջջի նորմալ իմպլանտացիային, ինչն ավարտվում է վիժումով:

Հորմոնալ համակարգի ախտաբանությունը: Նորմալ հղիության համար անհրաժեշտ է որոշակի հորմոնալ ֆոն: Եթե այն խախտված է, հնարավոր է հղիության աննպաստ ընթացք:

Հեմոստազային համակարգի բարձր ակտիվությունը: Այս խնդիրը, սովորաբար, հայտնաբերվում է լաբորատոր հետազոտություններով՝  նախքան ԱՄԲ պլանավորելը:

Էսթրոգենա-հեսոգենային ծանրաբեռնվածությունը. ԱՄԲ պատրաստուկների արդյունքում բարձրացնում է արյան մակարդելիությունը, որը կարող է խանգարել հղիության կայացմանը:

Բուժական մոտեցումները

ԱՄԲ նպատակն առողջ երեխայի ծնունդն է: Նույնիսկ, եթե առաջին փորձն արդյունք չի տվել, կարելի է կրկնել այն: Բժշկի կողմից իրականացվում են միջոցառումներ, որոնք նպաստում են հաջողված ԱՄԲ-ին:

• Հետազոտություններ

Բժիշկը նշանակում է լրացուցիչ հետազոտություններ՝ անհաջողության պատճառը պարզելու համար: Ընդունված լաբորատոր հետազոտություններից զատ կան նոր մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել էնդոմետրիումի վիճակը. էնդոմետրիայի ընկալունակության վերլուծությունը  (ERA - Endometrial receptivity analysis) որոշում է էմբրիոնի իմպլանտացիայի համար ամենահարմար ժամանակը, Էնդոմետրիալ միկրոբիոմի մետագենոմիական վերլուծությունը (EMMA - Endometrial Microbiome Metagenomic Analysis)  գնահատում է միկրոբիոտը, քրոնիկ վարակային էնդոմետրիտի բժշկական վերլուծությունը (ALICE - Providers Analysis of Infectious Chronic Endometritis) հայտնաբերում է ախտածին միկրոֆլորան:

• Օժանդակող մեթոդներ
Օրինակ. խետչինգ՝ էմբրիոնի թաղանթի արհեստական հեռացում (այդ թաղանթը հաճախ լինում է հաստացած): Թաղանթի կտորի հեռացումը նպաստում է էմբրիոնի իմպլանտանցիային` էնդոմետրիումում: Եթե խնդիրը տղամարդու մոտ է, իրականացվում է սերմնաբջիջների ինտրացիտոպլազմատիկ ներարկում (ICSI — IntraCytoplasmic Sperm Injection), որի ժամանակ ընտրվում է լավագույն սպերմատոզոիդը և այն մանրադիտակի օգնությամբ ներդրվում է ձվաբջջի մեջ:

• Այց հոգեբանին

Կնոջ հոգեբանական վիճակն ազդում է ԱՄԲ ելքի վրա: Անհաջող ԱՄԲ-ն կնոջ բացասական հույզերի պատճառ է դառնում: Հոգեբանն օգնում է ազատվել ծանր մտքերից:

ԱՄԲ հաջող ելքը  կախված է մի շարք գործոններից, որոնց մի մասը ենթակա չէ բժշկական հսկողության: Ուստի առաջին 1-2 փորձերի անհաջողությունից պետք է չվհատվել, անհրաժեշտ է նորից հետազոտվել, նորից փորձել պատճառը պարզել և կրկնել փորձը:



+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 09, Ուրբաթ | Լուրեր

Թիմային աշխատանքի հերթական հաղթանակը

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը