2021 Նոյ 17, Չորեքշաբթի
Մարդու խորիոնիկ գոնադոտրոպինը (ՄԽԳ` hCG) հղիության ժամանակ պլացենտայում արտադրվող հորմոն է: Նրա գործառույթն է է ապահովել պրոգեստերոնի սինթեզը դեղին մարմնում` հղիության առաջին շաբաթների ընթացքում (այնքան ժամանակ, մինչև պրոգեստերոնն սկսի արտադրվել պլացենտայում):
ՄԽԳ հետազոտությունն իրականացվում է հղիության վաղ հայտնաբերման նպատակով: Հղիների մոտ ՄԽԳ-ն արյան մեջ կազմում է > 30 միլիՄ/մլ: 5-25 միլիՄ/մլ-ի դեպքում պատասխանն անորոշ է: Այդ դեպքում անալիզը պետք է կրկնել մի քանի օր անց:
Տղամարդկանց և ոչ հղի կանանց մոտ ՄԽԳ-ն < 5 միլիՄ/մլ է:
Նորմալ հղիության ժամանակ ՄԽԳ-ն արյան մեջ հայտնվում է արդեն բեղմնավորումից 5-7 օր անց: Առաջին եռամսյակի ընթացքում նրա մակարդակը ակտիվ աճում է (կրկնապատկվում է 48-72 ժամը մեկ) և հասնում է առավելագույնի հղիության մոտավորապես 7-11 շաբաթում (մինչև 300000 միլիՄ/մլ): Վերջին եռամսյակում ՄԽԳ-ի մակարդակը նվազում է առավելագույն քանակի մոտավորապես մեկ քառորդը և այդպես պահպանվում մինչև ծննդաբերությունը:
Ծննդաբերությունից հետո՝ 2-3 շաբաթվա ընթացքում, ՄԽԳ-ն իջնում է մինչև այն մակարդակը, որն առկա էր նախքան հղիությունը (< 5 միլիՄ/մլ): Եթե 3 շաբաթից այն չի հասնում այդ մակարդակին, պատճառը կարող է լինել պլացենտայի առկայությունն` արգանդում:
ՄԽԳ հետազոտություն կատարվում է նաև արտարգանդային հղիությունն ախտորոշելու և պտղի մոտ բնածին արատների վտանգը պարզելու նպատակով:
ՄԽԳ-ի բարձր մակարդակ տղամարդկանց և ոչ հղի կանանց մոտ վկայում է ուռուցքի առկայության մասին:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»