«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Ախտորոշում | Ֆունկցիոնալ ախտորոշման ծառայություն

Ֆունկցիոնալ ախտորոշման ծառայություն

Ֆունկցիոնալ ախտորոշման ծառայության գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Հղիության զարգացման տարբեր շեղումների հայտնաբերումը,
  • պտղի զարգացման անկանոնությունների ախտորոշումը,
  • հղիության ժամկետի, պտղի քաշի և հասակի ճշգրիտ որոշումը,
  • պտղի հիպոտրոֆիայի (թերսնուցման) ձևի և արտահայտվածության, նաև պտղի ֆունկցիոնալ վիճակի որոշումը,
  • ինչպես նաև հետծծնդյան շրջանի ընթացքում շեղումների հայտնաբերումը:

Գինեկոլոգիայի ասպարեզում տվյալ բաժանմունքը բարձր ճշգրտությամբ իրականացնում է առավել բարդ գինեկոլոգիական ախտաբանությունների, ներառյալ կանանց մոտ ներքին սեռական օրգանների զարգացման արատների, խրոնիկ էնդոմետրիտի, ներարգանդային սերտաճումների, ներքին և էքստագենիտալ (արտասեռական) էնդոմետրիոզի, արգանդի և ձվարանների բարորակ ուռուցքների, հավելումների բորբոքային գոյացությունների, կաթնագեղձերի հիվանդությունների, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, անպտղության պատճառի ախտորոշում:

Այս ամենի հետ մեկտեղ բաժանմունքում իրականացվում է հղիների, գինեկոլոգիական հիվանդների, նորածինների և երեխաների էքստրագենիտալ ախտաբանության (սիրտ-անոթային համակարգի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի, վահանաձև գեղձի, մակերիկամների, երիկամների, միզապարկի հիվանդություններ) ախտորոշում:

                 
Ծառայությունը հագեցված է 4D գերձայնային հետազոտության (ԳՁՀ) ALOKA SSD-3500 սարքով: 4D ԳՁ հետազոտությունը թույլ է տալիս հղիության վաղ ժամկետներում տեսնել պտղի ծավալուն պատկերը, գնահատել նրա սրտային և շարժողական ակտիվությունը, բոլոր հնարավոր ախտաբանությունները, դեմքը, գլուխը, ձևավորվող ձեռքերը և ոտքերը, իսկ հղիության 24 շաբաթական ժամկետում հնարավոր է տեսնել նաև բոլոր օրգաններն առանձին-առանձին:

Voluson S10 Expert սարքի ծրագրերի փաթեթի և սկաների գործիքային հնարավորությունները թույլ են տալիս նրան լինել առաջատարը կանանց մոտ տարբեր հիվանդությունների ախտորոշման բնագավառում: Համակարգի կիրառման բնագավառններն են.

  1. Ռեպրոդուկտիվ բժշկությունը` ֆոլիկուլների, արգանդափողերի և սաղմի տեղափոխման վիզուալացման համար:
  2. Օնկոլոգիայան` էնդոմետրիունի և ձվարանների հետազոտման համար:
  3. Մանկաբարձությունը` ծննդաբերության մարտավարության համար, պտղի կենսաչափության, սրտի արատների ախտորոշման համար:
  4. Գինեկոլոգիան` արգանդի անոմալիաների և կոնքի հատակի մկանների հետազոտման համար:     

Խիստ կարևոր հետազոտություն, որն իրականացվում է ԳՁՀ սարքի օգնությամբ, դա դոպլերոմետրիան է, որի օգնությամբ ուսումնասիրվում է արգանդ-ընկերքային արյան շրջանառությունը: Գունավոր դոպլերն օժտված է սկանավորման բարձր արագությամբ և տալիս է վերջնական ախտորոշումը հաստատելու հնարավորություն:

4D սարքավորումը գործում է հատուկ գործիքավորված լաբորատորիայում. Ունի մեծ էկրան, որը թույլ է տալիս ապագա ծնողներին բուն հետազոտության պահին հսկել նրա ընթացք, տեսնել իրենց երեխայի առաջին շարժումները և պահել փոքրիկի ծավալուն, գունավոր պատկերը DVD-սկավառակի վրա:

                  Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիա Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիա

Ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունում իրականացվում է.

  1. Հղիության ընթացքի գերձայնային մոնիթորինգ (մշտադիտարկում)
  2. Պտղի սրտի ռիթմի և շարժողական ակտիվության, ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար կարդիոտոկոգրաֆիկ հետազոտություն
  3. Հղիության II և III եռամսյակներում արգանդ-ընկերքային արյունահոսքի իմպուլսային ռեժիմով գունավոր դոպլերային հետազոտություն
  4. Գերձայնային հետազոտություն 4D ռեժիմով
  5. ԳՁ հսկողության ներքո կատարվում են վիրահատություններ' պտղային հյուսվածքներ ստանալու նպատակով, որպեսզի վաղօրոք որոշվեն ժառանգական շեղումները
  6. Գինեկոլոգիական հիվանդների ԳՁ-հետազոտություն
  7. Անպտղության դեպքում ֆոլիկուլոգենեզի (ձվարաններում ֆոլիկուլների զարգացման) ԳՁ-ային մշտադիտարկում
  8. ԳՁ հսկողության տակ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում կայացած բազմապտուղ հղիության (3 և ավելի սաղմերի դեպքում) սաղմերի քանակի պակասեցում(ռեդուկցիա) արհեստական ճանապարհով,
  9. Էխոկարդիոտոկոգրաֆիա
  10. Կրծքագեղձերի , վահանաձև գեղձի և ներքին օրգանների ԳՁՀ:

 


Բաժնի բժիշկներ

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը