2021 Դեկ 22, Չորեքշաբթի
Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը: Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար:
Հղիի օրգանիզմում այդ միկրոէլեմենտի պակասը սովորական երևույթ է: Իսկ երբ դրա հետ համատեղ հղին տառապում է նաև տոքսիկոզով, ապա կալցիումի նորմալ մակարդակի մասին խոսք լինել չի կարող: Բացի այն, որ դրա ժամանակ կալցիում ստանալը սննդով գրեթե հնարավոր չէ, դեռ տոքսիկոզի հետևանքով էլ օրգանիզմից հեռանում է եղած կալցիումը: Եվ հղի կնոջ օրգանիզմն այն սկսում է փնտրել այլ տեղերում, և, առաջին հերթին, տուժում են ատամները:
Այդ ամենից զատ, հղիության ընթացքում օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները վատացնում են արյան շրջանառությունը, թուլացնում իմունիտետը: Հղիի մոտ թքի մեջ նվազում է կալցիումի և ֆոսֆորի մակարդակը, որի արդյունքում ատամների էմալը դառնում է խոցելի, իսկ դա նպաստում է կարիեսի զարգացմանը: Հղիության ժամանակ բարձրացած ախորժակն ավելացնում է ածխաջրերի օգտագործումը, ինչը նույնպես բարենպաստ պայմաններ է ստեղծում մանրէների զարգացման համար:
Ատամների վիճակը կախված է նաև նրանից, թե ինչ վիճակում են եղել նախքան հղիությունը: Հղիությունը բերանի խոռոչում շատ բացասական տեղաշարժերի կատալիզատոր է: Օրինակ, եթե հղիի մոտ նախքան այդ եղել է թեթև կարիես կամ պարոդոնտիտ, կամ ատամների որևէ այլ խնդիր, ապա հղիության ընթացքում դրանք առավել արտահայտված կդառնան:
Եթե կինը լավ չի հետևում բերանի խոռոչի հիգիենային, կանոնավոր չի մաքրում, դա ևս բերում է բերանի խոռոչի տարբեր հիվանդությունների, որոնք հղիանալուց հետո առավել արագ են զարգանում:
Շատ կարևոր է, որ.
Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»Կրծքով կերակրման ժամանակ մայրիկի սնունդն ազդում է ոչ միայն իր էներգիայի, այլ նաև կաթի որակի վրա։ Ահա մի քանի պարզ սննդային սկզբունքներ, որ օգնում են այս շրջանում պահպանել ուժերը...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»