«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Քունը, ֆիզիկական ակտիվությունը, ճամփորդությունը, բուժական միջոցառումները հղիության ընթացքում

Քունը, ֆիզիկական ակտիվությունը, ճամփորդությունը, բուժական միջոցառումները հղիության ընթացքում

2022 Սեպ 11, Կիրակի

Կինը հղիության ընթացքում պետք է ակտիվ և շարժուն լինի․ դա նպաստում է մեջքի ցավերի, այտուցների նվազմանը, ավելորդ քաշի կանխմանը, հանգիստ քուն ապահովում, նվազեցնում է հետագա բարդությունների վտանգը, որոնցից է՝ հեստացիոն դիաբետը:

Անհրաժեշտ է ընդամենը լսել օրգանիզմի պահանջները և ապրել առօրյա ֆիզիկական ակտիվությամբ՝ վազել, եթե նախկինում վազել եք, քայլել, չափավոր մարզումներ անել:

Սահմանափակումները շատ չեն. անկասկած պետք է խուսափել ընկնելուց և որովայնի շրջանում հարվածներից: Հղիության վերջին շրջանում հոդերը դառնում են ավելի կծկված, և հոդախախտերից խուսափելու համար պետք է բացառել չափազանց ակտիվ շարժումները:

Երկրորդ եռամսյակից սկսած խորհուրդ չի տրվում մեջքին պառկած դիրքով և ծանրության վարժություններ /դա խանգարում է երակային արյան հոսքին/:

Արյունահոսությունը, կծկանքները կամ վիճակի կտրուկ վատացումը անհապաղ բժշկին դիմելու ցուցումներ են, և կապ չունի՝ զբաղվո՞ւմ եք մարզումներով, թե՞ ոչ:

Երկրորդ և հատկապես երրորդ եռամսյակներում ցանկալի չէ քնել մեջքին պառկած. մեծացող արգանդը քաշով դառնում է ավելի ու ավելի ծանր և ճնշում է երակներն ու օրգանները: Իսկ ահա քունը փորի վրա անվնաս է, չնայած ինչ-որ պահից այն դառնում է անհարմար:

Օդանավով թռիչքները մինչև հղիության 36 շաբաթականը հիմնականում անվնաս են, բայց եթե կան ինչ-որ կասկածներ, պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Բուժական միջոցառումներ

Հղիության ընթացքում անպայման անհրաժեշտ է 1 կամ 2 անգամ  իրականացնել ատամների մասնագիտացված հիգիենա, բուժել կարիեսը:

Ռենտգենոգրաֆիան և անեսթեզիան այդ ժամանակ ավելի պակաս վտանգավոր են, քան վարակի աղբյուր հանդիսացող բորբոքված լնդերը և անառողջ ատամները:

Այլ բուժական միջամտությունները, եթե առողջության համար խիստ անհրաժեշտ չեն, ցանկալի է հետաձգել մինչև հղիության ավարտը:

Ոչ ինվազիվ միջոցառումները՝ դիմակներ, ակնամոմային էպիլյացիա, հղիի համար վտանգավոր չեն, իսկ մերսումը կարող է նույնիսկ բավարար ազդեցություն ունենալ մեջքի հոգնածության կամ ոտքերի այտուցների առկայության դեպքում:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը