2023 Ապր 21, Ուրբաթ
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի մասին իրականությանը չհամապատասխանող լուրերի վերաբերյալ
Վերջին օրերին տարբեր սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ ծննդատան («Մարգարյան» ծննդատուն) շենքում նախատեսվում է դադարեցնել բժշկական գործունեությունը և տեղակայել հյուրանոց։
Հայտնում ենք, որ վերոնշյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն մտադրություն չունի իր գործունեության ոլորտում որևէ փոփոխություն կատարել, ծննդատան բժշկական անձնակազմը շարունակում է աշխատել բնականոն հունով, ու շարունակելու է ջանքեր գործադրել իր կողմից տրամադրվող բշժկական ծառայությունները բարելավելու և որակը բարձրացնելու ուղղությամբ։
21.04.2023թ․
27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»