2023 Սեպ 27, Չորեքշաբթի
Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։
Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ: Բացի պտղի քաշից, կնոջ քաշի ավելացման հիմնական «մեղավորներն» են արգանդի և կրծքագեղձերի մեծացումը, ընկերքի և ամնիոտիկ հեղուկի առաջացումը, կնոջ շրջանառվող արյան ծավալի, արտաբջջային հեղուկի քանակի, պահեստային ճարպային հյուսվածքի ավելացումը:
Ձեռքբերված առողջ կիլոգրամները մեծավ մասամբ կախված են մինչև հղիությունը կնոջ քաշից և պտուղների քանակից:
Որքա՞ն է հղի կնոջ քաշի խորհուրդ տրվող ավելացումը։
Խորհուրդ տրվող քաշի ավելացումն այժմ հարաբերակցվում է մարմնի զանգվածի ինդեքսի հետ (ՄԶԻ-ն հավասար է քաշ /կգ, հասակ քառակուսի /մ քառակուսի):
Ինչպե՞ս է հաշվարկվում քաշի ընդունելի ավելացումը։
Կարող եք հենց այս պահին հաշվել ՄԶԻ-ն: Եթե ՄԶԻ-ն փոքր է 18, 5 կգ/մ քառակուսուց, ապա ընդունելի քաշի ավելացումը կազմում է 13-18 կգ:
Նորմալ ՄԶԻ-ի դեպքում (18,5-24,9 կգ/մ քառակուսի) ինչպիսի՞ն է քաշի ավելացումը՝ ըստ եռամսյակների.
Իհարկե, ներկայացված են միջին վիճակագրական տվյալներ, որոնց դեպքում հաշվի չեն առնվել մոր և պտղի անհատական առանձնահատկությունները:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»