«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Նորածինների դակրիոցիստիտ

Նորածինների դակրիոցիստիտ

2023 Սեպ 21, Հինգշաբթի

Դակրիոցիստիտը (ԴՑ) կարող է զարգանալ և՛ մեծահասակների, և՛ երեխաների մոտ: Բայց մայրերը հաճախ առնչվում են հատկապես նորածնային դակրիոցիստիտի հետ երեխայի կյանքի առաջին ամիսներին (հաճախ երկրորդ ամսվա վերջում, երբ սկսում են գործել արցունքագեղձերը): Այն կարող է լինել միակողմանի և երկկողմանի, սակայն ավելի շատ ախտահարվում է մեկ աչքը:

Ի՞նչ է դակրիոցիստիտը

Ներարգանդային շրջանում արցունքաքթային խողովակի լուսանցքը լցված է լորձա-դոնդողային զանգվածով, իսկ ելքը փակված է թաղանթով: Ծննդաբերության ժամանակ այդ թաղանթը հետ է զարգանում կամ պատռվում է երեխայի առաջին ներշնչման ժամանակ: Բայց որոշ նորածինների մոտ դա տեղի չի ունենում, կամ ներծծվում է կյանքի 14-րդ օրը:

Եթե թաղանթը մնում է, ապա քթի խոռոչի, հարքթային խոռոչների բորբոքումների կամ բնածին նեղացման պատճառով խողովակը խցանվում է: Դրա հետևանքով արցունքի հոսքը խանգարվում է, և այնտեղ մանրէների զարգացման հետևանքով բորբոքվում և լայնանում է արցունքապարկը: Հենց դա էլ դակրիոցիստիտն է:

Ախտանշանները

  • Արցունքահոսություն,
  • աչքում թարախային կեղևիկներ (հատկապես քնից հետո),
  • արցունքապարկի շուրջ մաշկի այտուց և կարմրություն (սեղմելիս արտադրվում է լորձային կամ թարախային հեղուկ),
     

արցունքապարկի սահմաններից դուրս բորբոքման տարածման և բուժման բացակայության դեպքում կարող է զարգանալ ծանր հիվանդություն՝ ֆլեգմոնա, որի ախտանշաններն են՝

  1. այտուցի առաջացում կոպերի ներսային մասերում,
  2. բարձր ջերմություն,
  3. լեյկոցիտոզ, բարձր ԷՆԱ (էրիթրոցիտների նստեցման արագություն),


ԴՑ-ի երկարատև ընթացքի և բուժման բացակայության պատճառով հնարավոր է կերատիտի զարգացում: Կերատիտը եղջրաթաղանթի բորբոքումն է` հետագայում խոցերի առաջացումով:Դակրիոցիստիտի բուժումն անհրաժեշտ է սկսել անմիջապես ախտորոշումից հետո: 

Բուժման մեթոդներն են․

  • կոնսերվատիվ (արցունքաքթային խողովակի մերսում, աչքի անտիսեպտիկի օգտագործում),
  • վիրահատական (արցունքաքթային խողովակի լվացում՝ զոնդավորմամբ)։
     

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը