2023 Դեկ 19, Երեքշաբթի
Դեկտեմբերի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանն անձնակազմին է ներկայացրել կլինիկայի նոր ղեկավարին՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանին։
Իր խոսքում Արմեն Բլբուլյանն ասաց, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն (ՄՄԱՊԳՀԿ) իր համար շատ հոգեհարազատ վայր է, որտեղ նա անցել է կլինիկական օրդինատուրա։
«Շատ ոգևորիչ էր, երբ ստացա այստեղ աշխատելու հրավեր և մեծ ուրախությամբ ընդունեցի այն։
ՄՄԱՊԳՀԿ եզակի բուժհաստատություններից է, որն ունի հարուստ ավանդույթներ, և այստեղ աշխատելը շատերի համար մեծ երազանք է ու պատիվ»։
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ պրոֆեսոր Բլբուլյանը հեռանկարային համարեց բժշկագիտության զարգացումը․ «Մեծ հույսեր ունեմ համագործակցելու ակադեմիական ինստիտուտների հետ՝ ֆիզիոլոգիայի, մոլեկուլյար կենսաբանության, բիոքիմիայի, ինչպես նաև ֆիզիկայի ինստիտուտի և, անշուշտ, ԵՊԲՀ-ի հետ։
Շատ կարևոր է, որ այստեղ փորձի փոխանակություն լինի պաթոֆիզիոլոգների, ռևամատոլոգների, էնդոկրինոլոգների, սիրտ-անոթային համակարգի մասնագետների հետ։
Պետք է շարունակել ավանդույթները և ներդնել բուժման նոր մեթոդները առօրյա գործունեության մեջ, կանոնավոր իրականացնել բուժանձնակազմի վերապատրաստումներ։ Անելիքները շատ են և բավականին հետաքրքիր»։
27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»