«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ինչպե՞ս է ազդում ծխախոտի ծուխը նորածնի առողջության վրա

Ինչպե՞ս է ազդում ծխախոտի ծուխը նորածնի առողջության վրա

2024 Հուն 19, Ուրբաթ

Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ծխախոտի օգտագործման հետևանքներն են․

  • Ծխող մայրերի շրջանում առավել հավանական է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը, որը նորածինների շրջանում մահվան, հաշմանդամության և հիվանդությունների հիմնական պատճառն է։
  • Հղիության ընթացքում ծխող մայրերից ծնված յուրաքանչյուր հինգերորդ երեխա ունի ցածր քաշ։
  • Այն մայրերը, որոնք հղիության ընթացքում ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցության, առավել հավանական է, որ ունենան ավելի ցածր քաշ ունեցող երեխաներ, ինչը բացասաբար է անդրադառնում նորածնի առողջության վրա։
  • Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում ծխել են, և այն երեխաները, որոնք ծնվելուց հետո ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, ավելի հավանական է, որ ունենան մանկական հանկարծակի մահվան համախտանիշ, քան այն երեխաները, որոնք չեն ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը։
  • Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում ծխել են կամ ծնվելուց հետո ենթարկվել են երկրորդային ծխի ազդեցության, հաճախ ունեն ավելի թույլ շնչառական համակարգ (թոքեր), քան մյուս երեխաները, ինչը մեծացնում է բազմաթիվ առողջական խնդիրների առաջացման վտանգը:

Մի վտանգեք Ձեր և Ձեր նորածնի առողջությունը, բացառեք ծխի ազդեցությունը ինչպես հղիության, անպես էլ հետծննդաբերական շրջանում։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 15, Հինգշաբթի | Լուրեր

Կեսդարյա նվիրում, տարիների անմնացորդ աշխատանք և արժանի գնահատանք

Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ.գ.թ. Լևոն Հակոբյանը պատվոգրերի և հուշամեդալների արժանացան՝ Մարգարյան ծննդատանը 50 տարվա...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը