2024 Փետ 07, Չորեքշաբթի
Երեխաների առողջական խնդիրների հարցում առաջնահերթ տեղ է գրավում նորածինների սնուցումը: Վաղ մանկական տարիքում լավագույն առողջապահական խնամքի և համապատասխան սնուցման ապահովումը ենթադրում է մանկան կյանքի լավագույն սկզբի երաշխավորում: Բազմաթիվ հետազոտություններով փաստված է, որ հետագա կյանքի ընթացքում առողջական ռիսկերը ձևավորվում են մանկության և դեռահասության շրջանում: Այդ պատճառով խիստ կարևոր է, որ երեխաների սնուցումը կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում իրականացվի բացառապես կրծքով:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը 20 տարի շարունակ՝ կրելով «Մանկան բարեկամ ծննդատուն» կոչումը, խրախուսելով կրծքով սնուցման քաղաքականությունը, մշտապես իրականացնում և մասնակցում է «Կրծքով կերակրման խորհրդատվություն» դասընթացներին:
Այս դասընթացների շրջանակում Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում մասնակիցները ձեռք են բերել ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ:
Դասընթացը վարել է Հասմիկ Լալայանը, իսկ ծննդատան կրծքով կերակրման քաղաքականությանը ծանոթացրել են նորածնային բաժանմունքի վարիչ՝ Անաիդա Ասատրյանը և ծննդատան կրծքով կերակրման խորհրդատու՝ բուժքույր Մարիաննա Հովհաննիսյանը:


27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»