2024 Հուլ 02, Երեքշաբթի
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ՝ կենտրոնի միջին բուժաշխատողների համար։
Այս նախաձեռնությունը տվեց իր պտուղները. բուժքույրերից 12-ը հաջողությամբ ավարտեցին շուրջ մեկ ամիս տևած դասընթացը, և այսօր նրանք եռանդով կիսվում են իրենց նոր գիտելիքներով և հմտություններով իրենց գործընկերների հետ:
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի մանկաբարձական բաժնի ավագ մանկաբարձուհի Արմիդա Չինարյան․
- Մեր կենտրոնի 12 բուժքույրերը՝ դասընթացի առաջին շրջանավարտները, այսօր հնարավորություն ունեցան կիսվելու գիտելիքներով և փորձով իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելով և աջակցելով նրանց բուժքույրական ոլորտում առաջադեմ մեթոդների և լավագույն փորձի յուրացման գործում:
Այս պահը ոչ միայն խորհրդանշական է մեր մասնագիտական հանրության համար, այլ նաև հաստատում է մեր կենտրոնի մշտական զարգացման և կատարելության ձգտումը։
Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել՝ You Tube պաշտոնական ալիքում... ⬇️
https://www.youtube.com/shorts/x95sF-bvtt8?feature=share
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»