2024 Հուլ 25, Հինգշաբթի
Գիտական հետազոտությունները վկայում են, որ հեռաբժշկության կիրառումը մանկաբարձական և գինեկոլոգիական պրակտիկայում նպաստում է մանկաբարձական բարդությունների նվազմանը, կրծքով կերակրման խթանմանը և բարձր ռիսկի հղիների վարման որակի բարելավմանը։
Հեռաբժշկության կիրառման խթանումը և զարգացումը հանդիսանում է նաև ծննդօգնության ոլորտի առաջնահերթություններից։
Այդ նպատակով Մարգարյան ծննդատունը և Էջմիածնի բժշկական կենտրոնը` համատեղ հրամանով, հաստատել են բուժհաստատությունների միջև հեռաբժշկության կազմակերպման կարգը, որի համար հիմք է հանդիսացել առողջապահության նախարարի համապատասխան հրամանը։
Այն հնարավորություն է տալիս ստեղծել կայուն կապ կենտրոնների մանկաբարձա-գինեկոլոգիական և նեոնատալ (նորածնային) ծառայությունների միջև, արագ արձագանքել բարդ դեպքերին՝ նպաստելով հղիներին և ծննդկաններին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության բարձրացմանը։

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»