«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կլինիկական դեպք. գիգանտ միոմայի հեռացում, Կարեն Հակոբյան

Կլինիկական դեպք. գիգանտ միոմայի հեռացում, Կարեն Հակոբյան

2024 Օգս 21, Չորեքշաբթի

Մարգարյան ծննդատուն է ընդունվել 55 տարեկան կին, ով երկար ժամանակ գանգատվել է քսվող արյունային արտադրությունից, սակայն ուշադրություն չի դարձրել և չի հետազոտվել:

Կլինիկայում կատարվեցին անհրաժեշտ հետազոտություններ, որոնց հիման վրա հայտնաբերվեց 25-27 շաբաթական հղիության չափերի միոմա (մոտ 20սմ):
Կրծքագեղձում առկա էր գոյացություն, որը,  ըստ հետազոտության տվյալների, բարորակ էր:

Հետազոտվել են նաև օնկոմարկերները, արգանդի պարանոցից և խոռոչից վերցվել են բիոպսիայի համար պատրաստուկներ, որոնց ուսումնասիրությունը վտանգավոր շեղումներ չի հայտնաբերել:

Քանի որ միոման ավելի հրատապ միջամտություն պահանջող խնդիր է, կատարվել է արգանդի հեռացում` պարանոցի հետ միասին:

Հաշվի առնելով միոմայի մեծությունը, այն սնուցող անոթների և արյան քանակը, վիրահատության ժամանակ փորձել ենք արյան առավելագույն քիչ կորուստ ունենալ: Սակայն նման դեպքերում միշտ էլ արյան փոխներարկման կարիք է լինում և ներարկվել է արյան մեկ մասսա /մեկ միավոր/:

Վիրահատությունից հետո պացիենտը 3-4 օր հսկվել է կլինիկայում և դուրս գրվել` լավացումով:

Եթե բուժառուն առաջին գանգատի դեպքում դիմեր բժշկի, կատարեր համապատասխան հետազոտություններ և ավելի վաղ վիրաբուժական միջամտություն իրականացվեր, հնարավոր է, վիրահատության ծավալն այլ լիներ,  արյան փոխներարկման կարիք չլիներ և պահպանվեր արգանդը:

Բայց հսկայական չափերով միոմայի պայմաններում դա հնարավոր չէր: Նման մեծության դեպքում միոման այլևս չի տարբերակվում արգանդի հյուսվածքից և տեխնիկապես անհնար է արգանդն առանձնացնել ու կատարել օրգան-պահպանող վիրահատություն:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը