2024 Օգս 23, Ուրբաթ
Մարգարյան ծննդատանը կայացավ երրորդ սեմինարը` կրծքով կերակրման վերաբերյալ։ Այս սեմինարների ընթացքում մեր ծննդատան առաջատար մասանգետները ո՛չ միայն գործընկերների հետ կիսում են տեսական գիտելիքները, այլ նաև սովորեցնում են գործնական հմտություններ:

Կրծքով կերակրման խորհրդատու, բուժքույր Մարիաննա Հովհաննիսյանը վստահ է, որ նման միջոցառումները զգալիորեն օգնում են յուրացնել կրծքով կերակրման հմտությունները և նպաստում բուժաշխատողների մասնագիտական մակարդակի բարձրացմանը:
«Քննարկեցինք, թե ինչպե՞ս պետք է լակտացիայի խորհրդատուն կարգավորի ծագած խնդիրները, և ի՞նչ հմտություններ ու տեխնիկա պետք է ունենա մասնագետը՝ կանանց ճիշտ խորհրդատվություն տրամադրելու համար:
Հիմնական թեման կրծքով կերակրման խնդիրների վերանայումն էր, որպեսզի բուժաշխատողը կարողանա տարբերակել ճիշտ և սխալ մոտեցումներն ու տեղյակ լինի այս գործընթացի բարդություններին:

Քննարկման կիզակետում էին կերակրման ճիշտ դիրքը, երեխային ճիշտ գրկում պահելը և տեխնիկայի այլ նրբություններ:
Սեմինարների ընթացքում մենք վերլուծել ենք իրական դեպքերը` պրակտիկայից, որտեղ, չնայած իրենց գործողությունների ճշտության մեջ կանանց վստահությանը, գործնականում հաճախ բացահայտվում էր, որ նրանք չունեն անհրաժեշտ հմտություններ, ինչը կարող է հանգեցնել կրծքի ճաքերի, վնասվածքների և այլ խնդիրների, ինչպիսիք են` կաթի կանգը և մաստիտների առաջացումը:

Այս սեմինարների նպատակն էր բարձրացնել բուժաշխատողների իրազեկվածությունը, օգնել բացահայտելու և վերացնելու ոչ պատշաճ կերակրման խնդիրները և կանխելու դրանց վնասակար հետևանքները:
27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»