2024 Օգս 31, Շաբաթ
Նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Անաիդա Ասատրյանի խոսքով, սեմինարներն ընթացել են արդյունավետ և մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների մոտ, ինչը մեծապես պայմանավորված էր նաև երիտասարդ մասնագետների ներկայությամբ, ովքեր առաջին անգամ էին ուսումնասիրում կրծքով կերակրման դասընթացը։
«Սեմինարների ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները տրվեցին` տեսահոլովակների ցուցադրման հետ համատեղ, ինչն առավել բովանդակալից էր։
Սեմինարին մենք քննարկեցինք վերջին գիտական հայտնագործությունները և ցույց տվեցինք, թե ինչպես է մեր ծննդատունը կիրառում «10 քայլ` կրծքով արդյունավետ կերակրման համար» սկզբունքը։ Այս քայլերը պարզ և արդյունավետ առաջարկությունների շարք են, որոնք մշակվել են ՅՈՒՆԻՍԵՖ և ԱՀԿ կողմից՝ աջակցելու և խթանելու կրծքով կերակրումը:
1992 թվականից ի վեր, ծննդատներին, որոնք հետևում են այս առաջարկություններին, արժանացել են «Մանկան բարեկամ ծննդատուն» միջազգային կոչմանը, որը մեր ծննդատունը ստացել է 1999 թվականին, երբ ունեինք կրծքով կերակրող կանանց բարձր ցուցանիշ։ Հետագա տարիներին, ցավոք, այս ցուցանիշի անկում է նկատվել։
Ոգևորիչ է նշել, որ վերջին երկու տարվա ընթացքում հղիների և ծննդաբերած կանանց շրջանում կրծքով կերակրելու նկատմամբ հետաքրքրությունը կրկին մեծացել է»։
Ա. Ասատրյանը վստահ է, որ այս սեմինարների շարքը դրական ազդեցություն կունենա, և կանայք կկարողանան կրծքով կերակրման հարցում ստանալ բուժանձնակազմի աջակցությունը:
Նշենք, որ մասնակիցների թիվը գերազանցել է 100-ը, ովքեր, հիմնականում, հղի կանանց և նորածինների հետ աշխատող մասնագետներ էին` մանկաբարձուհիներ, նեոնատոլոգներ և բուժքույրեր:

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»