«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Մասնագետների համար | Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

2024 Նոյ 07, Հինգշաբթի

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման։

Կլինիկական ախտորոշումը` բարդացած մանկաբարձական անամնեզ, վիճակ 2 կեսարյան հատումներից հետո, բարդացած սոմատիկ անամնեզ, վարիկոզ հիվանդություն, թրոմբոզ, կոագուլոպաթիա։

Նախկին ծննդաբերություններն ավարտվել էին 1 կենդանի երեխայի առկայությամբ և 3 մահացած պտուղներով` հասուն ժամկետներում: 3 դեպքից 1-ի ժամանակ եղել է նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում)։

Հղիության վարման ընթացքում կատարվել էին անհրաժեշտ հետազոտություններ,  որոնց հիման վրա անց էր կացվել  հայտնաբերված ախտաբանությունների համապատասխան բուժում։

Հղիության ընթացքում վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի կապակցությամբ 4 անգամ հոսպիտալացվել է բարձր ռիսկի հղիների բաժանմունք, ստացել անհրաժեշտ բուժում, նաև կատարվել է պտղի դիստթրես համախտանիշի կանխարգելում։

Թիմային պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ 5-րդ ծննդաբերությունից, արդեն 3-րդ անգամ կեսարյան հատման ճանապարհով կնոջը պարգևեցինք 2-րդ առողջ, կենսունակ երեխային։

Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգներ` պրոֆ. Արմեն Կ. Բլբուլյան, Սոֆյա Ա. Մինասյա, Ալլա Գ. Ղազարյան, նեոնատոլոգ Հրանուշ Թ. Բախշյան

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 11, Երկուշաբթի | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում` սաղմնաբան

Մենք փնտրում ենք պատասխանատու և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ սաղմնաբանի՝ միանալու մեր թիմին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 13, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը