2024 Դեկ 03, Երեքշաբթի
Հարցերին պատասխանում է մանկական գինեկոլոգ Ֆլորա Ղազարյանը։
Մանկական և դեռահասային գինեկոլոգիան զբաղվում է 0-18 տարեկան աղջիկների սեռական համակարգում տեղի ունեցող փոփոխություններով, դրանց ախտորոշմամբ և բուժմամբ:
Ի՞նչ խնդիրներ են առավել հաճախ հանդիպում այս տարիքային խմբում:
2-3 ամսականից հաճախ հանդիպող խնդիրներ են սեռական շրթերի սերտաճումներն ու սինեխիաները:
Սկսած 2-3 տարեկանից, մեծ խումբ են կազմում մանկական գինեկոլոգիայում բորբոքային հիվանդությունները, որոնք արտահայտվում են վուլվիտների և վուլվովագինիտների ձևով:
Սեռական հասունացման շրջանում ևս ունենում ենք խնդիրներ, որոնք պայմանավորված են վաղաժամ և ուշացած սեռական հասունացմամբ:
Մեզ դիմում են բուժառուներ` ձվարանների նորագոյացություններով պայմանավորված, որոնք հիմնականում լինում են կիստաների և կիստոմաների ձևով:
Կրծքագեղձերի հետ կապված հիվանդությունները, ֆիբրոադենոմաները, կիստաները վարում ենք մամոլոգի հետ համատեղ:
Եթե այս թեմայով ունեք հարցեր, ապա կարող եք դիմել անձնական նամակով, սիրով կպատասխանենք։
https://www.youtube.com/shorts/cD1iDCPSkSQ?feature=share
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»