2025 Փետ 03, Երկուշաբթի
Արտարգանդային հղիության բուժման դեղորայքային եղանակը նոր չէ, բայց քիչ է կիրառվում. 90% դեպքերում կիրառվում է բուժման վիրաբուժական եղանակը, որովհետև այն ապահովում է արագ, վերջնական արդյունք, սակայն` մեծավ մասամբ արգանդի փողի հեռացմամբ:
Ե՞րբ դիմել բուժման դեղորայքային եղանակին:
Դեղորայքային բուժման եղանակը կարելի է կիրառել՝ հիմնվելով սոնոգրաֆիկ տվյալների վրա, երբ, խորիոնային գոնադոտրոպինի /ԽԳ-ի/ համապատասխան մակարդակի ֆոնին հստակ երևում է պտղաձուն: Ըստ միջազգային ուղեցույցների, այդ մակարդակը մինչև 5000-ի դեպքում ապահովում է 92%-ից բարձր արդյունավետություն, իսկ մինչև 15000-ի դեպքում` արդյունավետությունը մոտավորապես 70-82% է:
Ինչպե՞ս է իրականացվում դեղորայքային բուժումը:
Բուժման այս մեթոդի ժամանակ ներարկվում է համապատասխան դեղորայք: Բայց, հաշվի առնելով արյունահոսության ռիսկերը, դեղորայքի ընդհատումն կատարվում է անպայման ստացիոնար պայմաններում, բժշկի հսկողության տակ, վերահսկելով նաև խորիոնային գոնադոտրոպինի (ԽԳ) ցուցանիշը:
Դեղորայքային բուժման դեպքում որքա՞ն է տևում վերականգնողական շրջանը:
Վերականգնման ընթացքի տևողությունը կախված է ԽԳ մակարդակից: Ամեն շաբաթ կամ` 2 շաբաթը մեկ, անհրաժեշտ է ստուգել այնքան, մինչև ԽԳ մակարդակը հավասարվի 0-ի: Այդ դեպքում հաստատվում է դեղորայքային բուժման հաջողությունը:
Դաշտանային ցիկլի լիարժեք վերականգնումից հետո հնարավոր է արդեն պլանավորել հաջորդ հղիությունը: Նույն մոտեցումն է նաև վիրահատական բուժման դեպքում:
Մանկաբարձ-գինեկոլոգներ, բ.գ.դ. Կարինե Առուստամյանն ու բ.գ.թ. Լևոն Հակոբյանը պատվոգրերի և հուշամեդալների արժանացան՝ Մարգարյան ծննդատանը 50 տարվա...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»