«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Խոսքը բուժում է. ինչպես են բուժքույրերը սովորում արդյունավետ շփվել հիվանդների հետ

Խոսքը բուժում է. ինչպես են բուժքույրերը սովորում արդյունավետ շփվել հիվանդների հետ

2025 Ապր 16, Չորեքշաբթի

Մարգարյան ծննդատանը տեղի ունեցավ բուժքույրերի համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երկրորդ հանդիպումը, որը նվիրված էր «Հաղորդակցման հիմունքները և սկզբունքները բուժքույրական գործընթացում» կարևոր թեմային։


Հանդիպմանը միավորվել էին տարբեր բաժանմունքների բուժքույրեր, ովքեր ձգտում էին բարելավել իրենց մասնագիտական հաղորդակցման մակարդակը և հաստատել ավելի ջերմ ու վստահելի շփում հիվանդների հետ։ Զեկույցը ներկայացրեց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․թ․ Լուսինե Մանուկյանն, ով խորը գիտելիքներ ունի բժշկական հոգեբանության և միջանձնային փոխազդեցության ոլորտում։


Նա հատկապես ընդգծեց, որ հիվանդների հետ արդյունավետ և զգայուն շփումն է, որը ո՛չ միայն բարելավում է բժշկական օգնության ընդհանուր տպավորությունը, այլև դրական ազդեցություն ունի վերականգնման գործընթացի վրա։


Սեմինարի տեսական մասը տրամաբանորեն լրացվեց գործնական պարապմունքներով, որոնց ընթացքում մասնակիցները կարողացան մոդելավորել իրենց առօրյա պրակտիկայից տարբեր իրավիճակներ, սովորել ակտիվ լսել, կոնֆլիկտների կառավարում և երկխոսություն կառուցել հիվանդների և նրանց հարազատների հետ։

 
Նման հանդիպումները ո՛չ միայն նպաստում են մասնագիտական աճին, այլև թիմի ներսում ստեղծում են փոխըմբռնման և աջակցության մթնոլորտ։

Լ․ Մանուկյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումները կդառնան բարի ավանդույթ և կլինեն շարունակական։

 

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մար 30, Երկուշաբթի | Լուրեր

Մասնագիտական գիտաժողով՝ «Սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանություններ» թեմայով

Մարտի 28-ին  կայացավ Մարգարյան ծննդատան կողմից կազմակերպված մասնագիտական գիտաժողով՝ «Սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանություններ» թեմայով...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Փետ 02, Երկուշաբթի | Պացիենտների համար

Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) այսօր շատ զույգերի համար դարձել է ծնող դառնալու իրական հնարավորություն՝ գիտության և բժշկության համատեղ ուժի շնորհիվ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը