«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Վերապատրաստում բուժքույրերի և մանկաբարձուհիների համար․ օրակարգում` բուժառուի և հարազատների հետ շփման էթիկան

Վերապատրաստում բուժքույրերի և մանկաբարձուհիների համար․ օրակարգում` բուժառուի և հարազատների հետ շփման էթիկան

2025 Ապր 22, Երեքշաբթի

Մարգարյան ծննդատանը կայացավ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երրորդ հանդիպումը, որը նվիրված էր բուժառուի, նրա հարազատների և միջին բուժանձնակազմի միջև արդյունավետ փոխհարաբերությունների կառուցման սկզբունքներին։

Զեկույցով հանդես եկավ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը։ Նա խոսեց բժշկական էթիկայի սկզբունքների, դրանց կարևորության և դրանց պահպանման անհրաժեշտության մասին՝ շեշտադրելով բուժառուի հետ շփման նրբությունները և բուժառուի հարազատներին վատ լուրի փոխանցման առանձնահատկությունները։

«Ծննդատներում վատ լուրի հաղորդումն ունի իր առանձնահատկությունները, որոնք տարբերվում են սոմատիկ հիվանդություններով հիվանդների հետ շփման ձևերից։ Շատ կարևոր է ճիշտ մոտեցումը՝ նման բարդ իրավիճակներում հարազատների հետ շփվելիս։ Մեր հիմնական նպատակը միշտ պետք է լինի՝ հետևել «Մի՛ վնասիր» սկզբունքին, ինչպես ասում էր Հիպոկրատը։ Բացի այդ՝ պետք է ապահովել բարձր որակով բուժօգնություն, որից հետո բուժառուն տուն վերադառնա գոհ ու շնորհակալ», – նշեց Արմինե Խանամիրյանը։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև կոնկրետ օրինակներ՝ վատ լուրի հաղորդման, հաղորդակցման սխալների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։ Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան տեսական գիտելիքներն ամրապնդել նաև գործնականում։

Մասնագետն ընդգծեց, որ բժշկական էթիկայի, ինչպես գրված, այնպես էլ չգրված կանոններն ու նորմերը, պետք է անխտիր պահպանվեն բոլոր բուժաշխատողների կողմից՝ անկախ նրանց փորձից կամ դիրքից, քանի որ դրանք են ապահովում` առավել արդյունավետ կերպով կազմակերպելու բուժառուի բարոյական, սոցիալական և բժշկական աջակցությունը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Պացիենտների համար

Հղիության սովորութային կրելախախտ

Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը