2025 Հուլ 09, Չորեքշաբթի
Ընդունված է համարել, որ հղիությունը սթրես է կնոջ օրգանիզմի համար։ Երբեմն այն նպաստում է, որպեսզի գլուխ բարձրացնեն օրգանիզմում առկա..., բայց դեռևս չարտահայտված հիվանդությունները, ինչպես նաև՝ նպաստում է քրոնիկ հիվանդությունների ու հիվանդագին վիճակների սրվելուն։
Իհարկե, բժիշկները միշտ նշում են, որ հղիությունը հիվանդություն չէ, բայց երբեք չեն թուլացնում զգոնությունը։
«Մարգարյան ծննդատան» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Նարեկ Մանուկյանի հետ քննարկել ենք, թե ինչ հանգամանքների վրա է պետք ուշադրություն դարձնել, երբ բազմազավակ կինը որոշում է երեխա ունենալ, ասենք 10-րդ անգամ…
– Խրախուսու՞մ եք բազմակի հղիությունները։
– Այո՛, իհարկե։ Թող լիքը բալիկներ ծնվեն։ Շատ երեխաներ ունենալը ոչ միայն ընտանիքի, այլևպետության հզորացման կարևոր նախապայման է։ Իսկ որպես բժիշկ՝ մեր գործն է ապահովել, որմայրիկը յուրաքանչյուր հղիությունն անցկացնի առողջ ու անվտանգ։
– Ո՞րն է կնոջ օրգանիզմի համար ամենաօպտիմալ հղիությունների քանակը։
– Տեսական սահմանափակում չկա։ Մենք տեսնում ենք առողջ մայրիկներ՝ 10–12 երեխա ունեցող, հատկապես երբ՝ հղիությունները ընթանում են վերահսկողության տակ, հղիությունների միջև կավերականգնման բավարար ժամանակ, կնոջ ընդհանուր առողջական վիճակը բավարար է։Այսինքն՝ «քանակը» երկրորդական է, եթե առողջությունն ու պայմանները թույլ են տալիս։
– Ի՞նչ առանձնահատկություններ կան բազմակի հղիությունների պարագայում։
– Օրգանիզմը յուրաքանչյուր հղիությամբ կրում է ֆիզիոլոգիական լուրջ փոփոխություններ՝սրտանոթային, միզասեկան, մկանային և այլ օրգանհամակարգերի վրա։ Որոշ բարդություններ,ինչպես՝ պլացենտացիոն խնդիրները (previa, accreta), արգանդի թուլությունը, անեմիան, պտղի աճիխանգարումները ավելի հաճախ են հանդիպում 4-րդ, 5-րդ և բարձր կարգի հղիություններիժամանակ։ Սակայն սա չի նշանակում, թե այդ հղիությունները պաթոլոգիկ են։ Պարզապեսպահանջում են ավելի աչալուրջ վերահսկողություն։
– Ի՞նչ հատուկ ուշադրություն և հետազոտությունների եք ուղղորդում բազմազավակ հղիներին։
– Ուղղորդում ենք մի շարք հետազոտությունների՝ արյան հետազոտություններ՝ անեմիայի վաղհայտնաբերման նպատակով, ողնաշարի, միզուղիների գնահատում, քանի որ կրկնվողհղիությունները կարող են առաջացնել լյումբալ ցավեր կամ երիկամային բարդություններ,պլացենտացիայի մշտադիտարկում՝ պրեվիա կամ ինվազիվ տեղակայումները բացառելու համար։Երկրորդ եռամսյակից սկսած՝ պտղի աճի և պտղաջրերի հսկողություն։ Այս հղիությունները լինումեն հետևողական հսկողության ներքո, բայց պլանավորված մոտեցմամբ։
– Ո՞րն է բազմազավակ հղիության ռիսկը և ուշադրությունը։
– Իհարկե, կան ռիսկեր, որոնք պետք է ադեկվատ գնահատել։ Այդ թվում են՝ արգանդի պատիձգվածություն՝ առաջացնող հնարավոր հղիության միջին շրջանում կամ ծննդաբերության ժամանակարգանդի կծկողակա ֆունկցիայի թուլացումը. Երբեմն կա պտղաջրերի վաղ արտահոսքի ռիսկ,հիպերեմեզիս (արտահայտված սրտխառնոց), գաստրոէզոֆագեալ խնդիրներ՝ որովայնի բարձրճնշման պատճառով, վաղաժամ ծննդաբերության ռիսկ, հոգնածություն, լյարդային կամերիկամային համակարգերի ծանրաբեռնվածություն։
Սակայն այս ամենը հնարավոր է կառավարել՝ պարբերական այցերի և ճիշտ կազմակերպվածհսկողության շնորհիվ։
– Սովորաբար, բազմազավակ հղիների ծննդալուծումն ինչ կերպով է ընթանում։
– Եթե նախորդ ծնունդները եղել են բնական ճանապարհով, և այս հղիությունը ընթանում է նորմալ,ապա կանայք կարող են ծննդաբերել վագինալ եղանակով։ Եթե կան առաջացած սպիներ(կեսարյան հատումից հետո) կամ այլ բարդացնող գործոններ, ծննդալուծումը պլանավորվում էկեսարյան հատմամբ։ Բազմազավակությունը ինքնին ցուցում չէ կեսարյան կատարման։ Շատփորձառու մայրիկներ, նույնիսկ 6-րդ կամ 7-րդ հղիությամբ, կարողանում են ծննդաբերել բնականճանապարհով։ Հավելեմ, որ ես ընդունել եմ 10-րդ հղիությամբ կնոջ ծննդաբերություն։
Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»
1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո, հղիության ընթացքում կարելի է հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին: Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման: 11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»