2025 Սեպ 24, Չորեքշաբթի
Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է...։ Այսպիսի դեպքերում մայրերին հաճախ հետաքրքրում է հարցը՝ արդյո՞ք կարելի է կերակրել կրծքով, եթե կա ջերմություն։
Մրսածության հիմնական նշաններն են՝ հազ, քթահոսություն, մարմնի ցավեր, գլխացավ և, իհարկե, ջերմություն։ Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ ջերմաստիճանի դեպքում չի կարելի կերակրել կրծքով, իսկ երբ է կերակրումը թույլատրելի։ Կան մի քանի նրբություններ․
Կարևոր է․ եթե որոշ պայմանների պատճառով որոշել եք երեխային ժամանակավորապես անցնել կաթնախառնուրդով կերակրման, անպայման պետք է կաթը կանոնավոր կէել՝ լակտոստազից խուսափելու համար։ Կուրծքը պետք է դատարկվի մոտավորապես յուրաքանչյուր 2–3 ժամը մեկ՝ կախված երեխայի տարիքից։
Կարևոր է․ մրսածության ժամանակ, ինչպես ցանկացած մարդ, կերակրող մայրը պետք է շատ հեղուկ օգտագործի՝ ջուր, սև կամ կանաչ թեյ և այլն։ Սա կօգնի օրգանիզմին լրացնել հեղուկի պակասը։
Ինչպես ճիշտ բուժվել այս դեպքում, քանի որ կերակրող մոր բուժումը հատուկ մոտեցում է պահանջում:
Եզրակացություն․ կրծքով կերակրումը ջերմության ժամանակ հնարավոր է միայն բժշկի հսկողությամբ և այն պայմանով, որ չեք օգտագործում հակաբիոտիկներ կամ այլ դեղեր, որոնք անհամատեղելի են լակտացիայի հետ։
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»