«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Լապարոսկոպիան՝ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդ

Լապարոսկոպիան՝ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդ

2025 Հոկ 23, Հինգշաբթի

Կնոջ վերարտադրողական համակարգի առողջությունը հաճախ կարող է խաթարվել տարբեր բորբոքային կամ տարած վիրահատական հետևանքների արդյունքում։ Դրանցից մեկն է արգանդափողերի կպումը, որը շատ դեպքերում... հանդիսանում է անպտղության հիմնական պատճառներից մեկը։

Ի՞նչ է արգանդափողերի կպումը

Արգանդափողերի կպումները ձևավորվում են այն ժամանակ, երբ փողերը կորցնում են իրենց շարժունակությունը՝ փոքր կոնքի բորբոքային հիվանդություններից, փոքր կոնքում վիրահատություններից հետո առաջացած բարդությունների կամ էնդոմետրիոզի դեպքում:

Այս փոփոխությունների հետևանքով բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում հասնել արգանդ, ինչն էլ հանգեցնում է հղիության դժվարացման կամ անպտղության։

Լապարոսկոպիայի դերը ախտորոշման և բուժման մեջ համարվում է ոսկե ստանդարտ՝ արգանդափողերի կպումների հայտնաբերման և բուժման համար։ Այն ապահովում է տեսողական ամբողջական գնահատում և թույլ է տալիս՝

  • տեսնել բորբոքային փոփոխությունները և կպումները,
  • վերականգնել փողերի անցանելիությունը,
  • հեռացնել կպումները նվազագույն ինվազիվ եղանակով:

Այս մեթոդը իրականացվում է մի քանի փոքր կտրվածքների միջոցով՝ ապահովելով արագ վերականգնում, նվազագույն ցավ և կարճ հոսպիտալացման ժամկետ։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը