«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մարգարյան ծննդատունը հյուրընկալել էր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Մարգարյան ծննդատունը հյուրընկալել էր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

2025 Նոյ 07, Ուրբաթ

«Մարգարյան ծննդատանը» հյուրընկալեցինք մեր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկին՝ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին: Նա այն եզակի գիտնականներից է, ում անունով... Մենդելեևի աղյուսակում անվանակոչվել է իր հայտնաբերած նոր քիմիական տարրը՝ Օգանեսսոնը (№118) և միակը, ով այդ պատվին արժանացել է իր կյանքի օրոք։ Հայտնաբերելով 10 նոր քիմիական տարր՝ նա արժանիորեն համարվում է գիտության պատմության ամենավառ ներկայացուցիչներից  մեկը։

Իր խոսքում Ակադեմիկոս Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա այցը «Մարգարյան ծննդատուն» իր համար առանձնահատուկ հուզիչ է, քանի որ ունի անձնական ջերմ հիշողություններ կապված մեր Ծննդատան հետ։

1936 թվականի դեկտեմբերի 31-ին նա եղել էր այստեղ՝ հոր հետ ուղեկցելով հղի մորը ծննդաբերության։

 

Տասնամյակներ անց՝ նույն տանիքի տակ, նա խոսում էր կյանքի առեղծվածի և նոր կյանքի հրաշքի մասին։

Ակադեմիկոս Հովհաննիսյանը նշեց, որ մարդկային կյանքի ամենամեծ հրաշքը հենց ծնունդն է, իսկ «Մարգարյան ծննդատունը» շարունակում է լինել այն վայրը, որտեղ այդ հրաշքը պահպանվում և կատարվում է ամեն օր։

 

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի գիտական հանրության անվանի ներկայացուցիչներ՝ Գիտությունների ազգային ակադեմիայից, Մանկավարժական համալսարանից, Պետական համալսարանից, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտից,  Բժշկական գենետիկայի և Առողջության առաջնային պահպանման կենտրոնից և այլ գիտնականներ։ 

Այս նշանակալի այցելությունը կմնա մեր պատմության մեջ՝ որպես հիշեցում, որ Մարգարյան Ծննդատուն գիտահետազոտական կենտրոնում սկիզբ են առնում և միախառնվում են կյանքն ու գիտությունը։

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Պացիենտների համար

Հղիության սովորութային կրելախախտ

Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը