2025 Նոյ 21, Ուրբաթ
Հղիությունը հրաշալի ճանապարհ է, որը բաժանվում է երեք փուլերի՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով և զգացողություններով...։ Խորհուրդ է տրվում վարել առողջ ապրելակերպ, զերծ մնալ վնասակար սովորություններից (ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ), օգտագործել դյուրամարս, թեթև սնունդ, բացառել հում մսամթերքի, ծովամթերքի օգտագործումը: Ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ պարտադիր խորհրդակցել բժշկի հետ։ Յուրաքանչյուր եռամսյակ պահանջում է հատուկ ուշադրություն:
Առաջին եռամսյակ (1–13 շաբաթ) ՝ ձևավորմանև զգուշության փուլ:
Այս շրջանում ձևավորվում են պտղի հիմնական օրգան-համակարգերը: Շատ կարևոր է այս ընթացում ընդունել ֆոլաթթու՝ պտղի նյարդային համակարգի բնածին արատների կանխարգելման նպատակով: Հաճախ դիտվում է տոքսիկոզ (սրտխառնոց,փսխում), հոգնածություն և տրամադրության փոփոխություններ։ Հղիության 8-12 շաբաթական ժամկետում անհրաժեշտ է հաշվառվել:
Երկրորդ եռամսյակ (14-27 շաբաթ)՝ կայունության և ակտիվության փուլ:
Այս շրջանում մայրիկն ավելի հանգիստ է զգում իրեն, էներգիան վերականգնվում է։ Սա լավագույն ժամանակն է թեթև ֆիզիկական ակտիվության՝ լողի, յոգայի կամ հղիների մարմնամարզության համար։ Այս փուլը համարվում է նաև ամենաանվտանգը ճամփորդությունների համար։ Անհրաժեշտ է ամիսը մեկ անգամ պարբերականությամբ հաճախել բժիշկի:
Երրորդ եռամսյակ (28–40 շաբաթ)՝պատրաստության և հանգստի փուլ:
Փոքրիկի զարգացումը գրեթե ավարտված է, իսկ մայրիկը պատրաստվում է ծննդաբերությանը։ Կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից, եթե առկա են այտուցներ, հևոց կամ զարկերակային ճնշման բարձրացում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հղիության վերջին փուլի առողջ ընթացքը ապահովելու համար։ Այս փուլում անհրաժեշտ է այցելել բժիշկի 2-3 շաբաթը մեկ հաճախականությամբ:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»