2026 Հուն 12, Երկուշաբթի
Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական... ինքնաբերական վիժում մինչև հղիության 22 շաբաթականը:
Պատճառները
Ախտաբանության հիմքում մի շարք բացասական գործոններ են։
Ախտորոշումը
Անկրելիության ախտորոշման համար անհրաժեշտ է կոմպլեքս հետազոտություն՝ լաբորատոր, գենետիկ-մոլեկուլյար և գործիքային:
Առաջին հերթին, պեըք է պարզել մինչև այդ եղած վիժումների պատճառը՝ հետագա հղիությունը պլանավորելու համար: Հաշվի են առնվում առկա քրոնիկ հիվանդությունները, հորմոնալ խախտումները, ուռուցքային հիվանդությունները, բացասական գործոնները:
Գինեկոլոգիական հետազոտություն
Հատուկ ուշադրություն է դարձվում փոքր կոնքի օրգանների բորբոքային խնդիրներին, վարակիչ և գինեկոլոգիական հիվանդություններին, դաշտանային ցիկլի խանգարումներին:
Կլինիկական հետազոտություններ
Խորհուրդ են տրվում կատարել վահանագեղձի հետազոտություն, էնդոկրինոլոգի, գենետիկի, հեմատոլոգի խորհրդատվություն՝ արյան համակարգի հիվանդությունների հայտնաբերման և բուժման նպատակով:
Լաբորատոր ախտորոշում
Զույգերից յուրաքանչյուրին նշանակվում են հորմոնների հետազոտություններ, կատարվում է սեռավարակների սքրինինգ, որոշ օրգան-համակարգերի խանգարումների հայտնաբերման նպատակով համապատասխան հետազոտություններ, նաև կարիոտիպավորում՝ պարզելու զույգի ժառանգական, գենետիկ հիվանդությունների առկայությունը:
Հետազոտությունների արդյունքներով որոշվում է բուժման ռազմավարությունը:
Բուժումն անհատական է՝ կախված ախտաբանության պատճառներից:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»