2026 Ապր 22, Չորեքշաբթի
1. Ի՞նչ է դաշտանադադարը և ե՞րբ է այն սկսվում:
Դաշտանադադարը դա կնոջ վերարտադրողական ֆունկցիայի անկման բնականոն գործընթաց է, որը սովորաբար սկսվում է 45-50 տարեկանում, բաղկացած է մի քանի փուլերից և տևում է մոտավորապես 10 տարի։
2. Ի՞նչ փուլեր ունի:
Առաջինը՝ նախադաշտանադադարային (պրեմենոպաուզալ) շրջանն է: Սկսվում է 40-45 տարեկան հասակում և տևում է մինչև դաշտանի լրիվ դադարը: Այն սովորաբար բնորոշվում է դաշտանային ցիկլի անկայունությամբ։
Հաջորդը՝ ինքնին դաշտանադադարն է (մենոպաուզա). դաշտանի բացակայություն մեկ տարվա ընթացքում։
Եվ հետդաշտանադադար (պոստմենոպաուզա)՝ դա այն շրջանն է, որը սկսվում է վերջին դաշտանից մեկ տարի անց։
3. Որո՞նք են ամենատարածված ախտանշանները:
Դաշտանադադարի ամենատարածված ախտանշաններն են՝
4. Արդյո՞ք նորմալ են տրամադրության փոփոխությունները դաշտանդադարի շրջանում:
Տրամադրության փոփոխությունները կլիմակտեր շրջանում բավականին տարածված երևույթ է։ Էստրոգենի և պրոգեստերոնի (կանանց սեռական հորմոնների) կտրուկ անկման պատճառով առաջանում է դյուրագրգռություն, լացկանություն, անհանգստություն և անտարբերություն:
5. Ի՞նչ հետազոտություններ է ցանկալի անցնել դաշտանդադարի շրջանում:
45 տարեկանից բարձր բոլոր կանանց խորհուրդ է տրվում տարին երկու անգամ անցնել կանխարգելիչ գինեկոլոգիական զննումներ: Այցի ժամանակ բժիշկը գնահատում է բուժառուի առողջական վիճակը և նշանակում անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունները: Զննման արդյունքները կօգնեն ճշգրիտ բացահայտել վերարտադրողական համակարգի խանգարումները և բացառել դաշտանադադարի ընթացքում առաջացող վիճակները (օստեոպորոզ, սրտանոթային հիվանդություններ և այլն): Անհրաժեշտության դեպքում գինեկոլոգը կարող է նշանակել համապատասխան բուժում՝ դաշտանադադարի ախտանշանները կանխելու և նվազեցնելու համար:
6. Դաշտանադադարը ինչպիսի՞ ազդեցություն ունի ոսկրային հանքային խտության վրա (օստեոպորոզի ռիսկ):
Օստեոպորոզը դաշտանադադարի ընթացքում զարգանում է էստրոգենի մակարդակի կտրուկ նվազման պատճառով, խաթարվում է ոսկրային հյուսվածքի ձևավորման և քայքայման միջև հավասարակշռությունը, առաջանում է կալցիումի կորուստ , արդյունքում նվազում է ոսկրային զանգվածը: Օստեոպորոզը հատկապես արագ է զարգանում դաշտանադադարի առաջին տարիներին: Այն չունի ակնհայտ ախտանիշներ, սակայն մեծանում է կոտրվածքների ռիսկը: Ոսկորները դառնում են ավելի փխրուն:
7. Դաշտանադադարի ընթացքում ինչպիսի՞ կենսակերպ է խորհուրդ տրվում կնոջը:
Կնոջ առողջության պահպանման համար կարևոր դեր ունի ճիշտ կազմակերպված կենսակերպը: Ահա մի քանի հիմնական առաջարկություններ՝ դաշտանադադարի շրջանում առողջ և հավասարակշռված կենսակերպ պահպանելու համար:
Սնունդ.
Ավելացրեք կալցիումով (կաթնամթերք) և մագնեզիումով հարուստ սննդամթերքների օգտագործումը, ներառյալ ճարպոտ ձուկը, բանջարեղենը և մրգերը: Սահմանափակեք աղի, շաքարի, ալկոհոլի, կոֆեինի և կծու սննդի օգտագործումը:
Վիտամիններ և հավելումներ.
50 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում օրական ընդունել 1200 մգ կալցիում և 800-1000 ՄՄ վիտամին D+ K2՝ օստեոպորոզի կանխարգելման համար:
Ֆիզիկական ակտիվություն.
Ֆիզիկական ակտիվությունը օգնում է պայքարել ջերմության զգացումի, սթրեսի և ավելորդ քաշի դեմ (վարժական թերապիա, յոգա, պիլատես, քայլք):
Առողջություն և խնամք.
Հեշտոցային չորության դեպքում օգտագործեք խոնավեցնող քսանյութեր, խորհրդակցեք գինեկոլոգի հետ հորմոնալ փոխարինող թերապիայի (ՀՓԹ) կամ բուսական դեղամիջոցների վերաբերյալ:
Առողջության մոնիթորինգ.
Տարին երկու անգամ անցեք կանխարգելիչ գինեկոլոգիական զննումներ:
Հոգեհուզական վիճակի շտկում.
Հոգեթերապիա, հանգիստ, առողջ քուն:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»