«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կրծքի կաթի պահեստավորում և օգտագործում

Կրծքի կաթի պահեստավորում և օգտագործում

2026 Մայ 10, Կիրակի

Կրծքի կաթը ամենակարևոր, ամենաիդեալական սնունդն է, որն անհրաժեշտ է նորածնին։ Այն պարունակում է մակրո և միկրոտարրեր, հակամարմիններ, ֆերմենտներ, աճի գործոններ, հորմոններ և կենսաբանական ակտիվ այլ բաղադրիչներ, որոնք նպաստում են փոքրիկի լիարժեք աճին, զարգացման։ Յուրաքանչյուր փոքրիկի իրավունքն է ստանալ մայրական կրծքի կաթ, բայց երբեմն լինում են իրավիճակներ, երբ մայրիկը չի կարողանանում կերակրել անմիջապես կրծքից ( օրինակ երեխան հիվանդ է և չի կարող մոտեցվել կրծքին) , կամ ստիպված է լինում հեռու լինել փոքրիկից ( օրինակ վերադարձել եք աշխատանքի կամ ուսման)։ Այդ ժամանակ երեխային կարելի է կերակրել կթած մայրական կաթով և այս ուղեցույցը կօգնի ճիշտ կազմակերպել կրծքի կաթի հավաքումը և պահեստավորումը։

  1. Կաթի հավաքման հիգիենիկ պահանջներ.
  • Նախքան կթելը պարտադիր է ձեռքերը լվանալ հոսող ջրով և օճառով,
  • կթիչը և կաթի հավաքման համար նախատեսված շշերը լվանալ մանկական սպասքի հեղուկով, տաք ջրով, ցայել հոսող տաք ջրի տակ, թողնել, որ կթիչի բոլոր հատվածները չորանան օդում,
  • կաթի պահեստավորման համար օգտագործել BPA-free մակնանշում ունեցող շշեր կամ հատուկ պահեստավորման պարկեր ( պարկերը նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար),
  • յուրաքանչյուր տարայի վրա պարտադիր նշել կաթի հավաքման ամսաթիվը և ժամը։
  1. Պահեստավորման պայմաններ և ժամկետներ

Սենյակային ջերմաստիճան (մինչև 25°C)

  • Առավել անվտանգ՝ մինչև 4 ժամ

Սառնարան (≤4°C)

  • Մինչև 4 օր

Սառցարան

  • Սառնարանի ներսում սառցարան (առանց առանձին դռան)՝ մինչև 2 շաբաթ,
  • առանձին սառցարան (-18°C կամ ցածր)՝

− իդեալական՝ մինչև 6 ամիս
− ընդունելի՝ մինչև 12 ամիս

Կաթը խորհուրդ է տրվում պահել սառնարանի/սառցարանի հետին հատվածում՝ ջերմաստիճանի կայունության համար, խուսափել պահել դռան դարակաշարի վրա, քանի որ այդ հատվածում ամենաանկայուն ջերմաստիճանն է։ 

  1. Սառեցման կանոններ
  • Սառեցնել փոքր չափաբաժիններով (60–120 մլ),
  • չլցնել տարան ամբողջությամբ (սառելիս ծավալը մեծանում է)
  • նոր կթած կաթը նախ սառեցնել առանձին, ապա միայն ավելացնել արդեն սառեցված խմբաքանակի հետ, եթե կա դրա անհրաժեշտությունը:
  1. Հալեցում և տաքացում
  • Նախընտրելի է դանդաղ հալեցում սառնարանում,
  • կարելի է օգտագործել գոլ հոսող ջուր,
  • չի կարելի օգտագործել միկրոալիքային վառարան,
  • չեռացնել,
  • հալեցված կաթը պահել սառնարանում մինչև 24 ժամ,
  • կրկնակի սառեցում չի թույլատրվում:

Տաքացնելուց հետո կաթը պետք է թեթև պտտել՝ շերտավորված ճարպային մասը միացնելու համար (ուժեղ թափահարում խորհուրդ չի տրվում)։ 

  1. Կերակրման անվտանգության նկատառումներ
  • Եթե երեխան կերակրման ընթացքում ամբողջ չափաբաժինը չի օգտագործել, մնացորդը պետք է օգտագործել 2 ժամվա ընթացքում,
  • վաղաժամ ծնված կամ իմունային խանգարումներ, առողջական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում անհրաժեշտ է անհատական մոտեցում և բժշկական վերահսկողություն:

Հաճախ տրվող հարցեր

  1. Եթե կաթը շերտավորվել է, արդյո՞ք դա նորմալ է:

Այո։ Կրծքի կաթի ճարպային շերտը կարող է բարձրանալ վերև։ Թեթև պտտումով այն կրկին միատարր կդառնա։

  1. Կարելի՞ է նույն օրը հավաքված կաթերը միավորել:

Այո, սակայն նոր կթած կաթը նախ պետք է սառեցնել առանձին, ապա միավորել նույն ջերմաստիճանի կաթի հետ։

  1. Ինչպե՞ս հասկանալ, որ կաթը փչացած է:

Հալեցված կաթը կարող է ունենալ օճառանման հոտ՝ լիպազ ֆերմենտի ակտիվության պատճառով, ինչը նորմալ է։ Սակայն թթված, սուր տհաճ հոտի դեպքում կաթը չի կարելի օգտագործել։

  1. Կարելի՞ է կաթը տանել ճանապարհորդության:

Այո։ Սառեցված կաթը կարելի է տեղափոխել սառցապարկերով տարայով։ Եթե սառույցի բյուրեղները դեռ առկա են, այն կարելի է կրկին սառեցնել։

  1. Որքա՞ն ժամանակ կարելի է պահել տաքացված կաթը:

Տաքացնելուց հետո խորհուրդ է տրվում օգտագործել 2 ժամվա ընթացքում, նորից տաքացնել չի կարելի։

 

Օգտագործված աղբյուրներ

Centers for Disease Control and Prevention
 https://www.cdc.gov/breastfeeding/recommendations/handling_breastmilk.htm

American Academy of Pediatrics
 https://publications.aap.org

World Health Organization
 https://www.who.int

La Leche League International
 https://www.llli.org

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը