2026 Հուն 18, Հինգշաբթի
Սա այն հարցն է, որը հղիության ընթացքում ամենից հաճախ տալիս է յուրաքանչյուր ապագա մայրիկ։ Եվ ոչ միայն այս հարցը։
Շատ կանայք անհանգստանում են՝ արդյոք հղիությունը ճիշտ է զարգանում, ինչպես է անցնելու ծննդաբերությունը, կկարողանա՞ն ժամանակին նկատել կարևոր փոփոխությունները կամ արդյոք պատրաստ են մայրության նոր փուլին։
Այս մտահոգությունները լիովին բնական են։ Հղիությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հուզական մեծ ճանապարհ է, որտեղ ուրախությունն ու սպասումը հաճախ ուղեկցվում են անորոշությամբ և բազմաթիվ հարցերով։
Կարևոր է հիշել, որ վախը հաճախ առաջանում է տեղեկության պակասից։ Երբ ապագա մայրիկը գտնվում է մասնագետների հսկողության ներքո, պարբերաբար անցնում է հետազոտություններ և ստանում իր հարցերի պատասխանները, այդ անհանգստություններից շատերը փոխարինվում են վստահությամբ։
Յուրաքանչյուր հարց արժանի է պատասխանի, իսկ յուրաքանչյուր անհանգստություն՝ ուշադրության։
«Մարգարյան ծննդատանը» մենք ձեր կողքին ենք հղիության ամբողջ ընթացքում՝ օգնելով, որ սպասման այս ամիսները լցվեն ոչ թե վախերով, այլ վստահությամբ ու խաղաղությամբ։
«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում սա այն արտահայտություններից է, որը գրեթե յուրաքանչյուր ապագա մայրիկ լսում է առնվազն մեկ անգամ...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»