
Ընդունարանը հանդիսանում է կլինիկայի առաջնային կարևորագույն ստորաբաժանումը, որի բարձր որակավորում ունեցող անձնակազմը մեծ պատասխանատվությամբ և ուշադրությամբ է մոտենում իր աշխատանքին լինելով պատրաստ ցանկացած հրատապ իրավիճակի:
Ընդունարանը գործում է շուրջօրյա և ընդունում հիվանդներ ք. Երևանից, մարզերից, Արցախից, այնպես էլ արտերկրից:
Ընդունարան պացիենտներն ընդունվում են շտապօգնության ծառայության միջոցով, ուղեգրված և ինքնուրույն: Պացիենտների մուտք գործելուն պես կազմակերպվում է խորհրդատվություն, այնուհետև ստացիոնար կամ ամբուլատոր սպասարկում:
Փորձառու և հմուտ անձնակազմը ցուցաբերում է առաջին շտապ բուժ. օգնությունը կանանց՝ դիմած թե՛ մանկաբարձական, թե՛ գինեկոլոգիական խնդիրներով, անց է կացնում փսիխոպրոֆիլակտիկ նախապատրաստում, ստեղծում հանգստի և վստահության մթնոլորտ:
Աշխատանքի ճշգրիտ և ժամանակին կազմակերպումը ապահովում է ընդունարանի միասնական աշխատանքը բոլոր գործող բաժանմունքների հետ:
Շուրջօրյա տեղեկատու հեռ.՝ +374 60 68 58 48
Սոֆյա Վալերիի Մամաջանյան
Ընդունարանի բաժնի վարիչ
մանկաբարձ-գինեկոլոգ
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»1. Ի՞նչ է հետծննդաբերական դեպրեսիան: Հետծննդաբերական դեպրեսիան — դա հոգեկան վիճակ է, որը կարող է առաջանալ ծննդաբերությունից հետո՝ սովորաբար......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»