2019 Հուլ 15, Երկուշաբթի
Կյանքի ժամանակակից ռիթմի պայմաններում շատ ապագա մայրեր աշխատում են և ակտիվ կյանք վարում գրեթե մինչև ծննդաբերությունը: Նման դեպքում առանց դեկորատիվ կոսմետիկայի պարզապես անհնար է : Պետք չէ դրանից հրաժարվել, բայց որոշ սահմանափակումներ, այնուամենայնիվ, կան: Հղի կնոջ մաշկն ավելի զգայուն է և հեշտ է գրգռվում: Դա նշանակում է, որ պետք է առավել ուշադիր հետևել դեկորատիվ միջոցների որակին ու պահպանման ժամկետներին:
Հղիության ընթացքում հարկ է հրաժարվել կայուն կոսմետիկայից, որը նախատեսված է պրոֆեսիոնալ կոսմետոլոգների օգտագործման համար: Այն պարունակում է ագրեսիվ քիմիական նյութեր, կարող է փակել ծակոտիները և չորացնել մաշկը: Այս շրջանում գերադասելի է առավելություն տալ բնական բաղադրիչների հիմքով հիպոալերգիկ միջոցներին: Լավ է հանքային հիմքով դեկորատիվ կոսմետիկան:
Շատ կանայք իրենց չեն պատկերացնում առանց սիրելի օծանելիքի: Եթե դրանց բույրը չի առաջացնում անհարմարավետություն և ալերգիկ չէ, հղիության ժամանակ դրանց կիրառման հակացուցում չկա: Պարզապես պետք է այն օգտագործել խելամիտ չափով: Որոշ հղիներ նշում են ցանկացած հոտի կայուն անընկալություն, հատկապես, եթե նրանք ունեցել են հղիության տոքսիկոզ` առաջին եռամսյակում: Այդպիսի կանանց համար արտադրվում են հատուկ օծանելիք, որոնց կազմի մեջ չկա սպիրտ, իսկ բաղադրիչներն առավել հիպոալերգեն են: Հաճախ դրանք թեթև ծաղկա-ցիտրուսային փնջեր են՝ դրական տրամադրություն ստեղծող: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ այդպիսի բույրը հաճելի չէ ապագա մոր համար, օծանելիքի օգտագործումից ավելի լավ է հրաժարվել:
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»