2020 Ապր 08, Չորեքշաբթի
Մազերի հետ կապված խնդիրները քիչ հոգս չեն պատճառում սովորական կյանքի ռիթմով ապրողներին: Հապա ինչ ասել այն շրջանի մասին, երբ կինը պատրաստվում է մայր դառնալ: Դրանք կարող են դառնալ ճարպոտ, փխրուն և սկսել թափվել:
Մասնագետները դա կապում են հորմոնների աշխատանքի և նոր վիճակին օրգանիզմի հարմարվողականության հետ: Հղիության վերջում մազերն ավելի առատ կարող են թափվել: Սակայն ամեն բան վերականգնվում է ծննդաբերությունից կես տարի անց:
Առաջարկվում են բազմաթիվ խորհուրդներ գլխի մաշկի ճարպագեղձերի աշխատանքը նվազեցնելու համար` դիմակներ, եփուկներ, թուրմեր, սննդակարգեր: Կարելի է թուրմեր և եփուկներ պատրաստել եղնջից, երիցուկից, կեչու տերևներից: Թուրմ կարելի է պատրաստել ինչպես ջրով, այնպես էլ` օղիով: Ջրով պատրաստելու դեպքում դեղաբույսի վրա ավելացնում են եռացրած ջուր և թողնում 20-30 րոպե: Թուրմը 2 շաբաթ ամեն օր պետք է քսել գլխի մաշկին`շամպունով լվանալուց հետո, այնուհետև մազերը չորացնել:
Ի դեպ, կեչու տերևների թուրմը հիանալի օգնում է նաև ազատվել դեմքի յուղոտ փայլից:
Սոխով և սխտորով միջոցներից հետո հոտը կարելի է պակասեցնել մանանեխի լուծույթով:
Սովորաբար, մազերը լհարկ է լվանալ տաք ջրով և քիչ սանրել` ճարպագեղձերը չգրգռելու համար:
Այս պարզ միջոցներով կարելի է մազերը վերադարձնել նախքան հղիության վիճակին:
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»