2020 Նոյ 04, Չորեքշաբթի
Յուրաքանչյուր կին հղիության ժամանակ որոշակի տհաճություններ է զգում: Սակայն, նախքան դեղեր ընդունելը կարելի է փորձել արոմաթերապիա, ընդ որում, միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Առավոտյան սրտխառնոցը կանխարգելելու համար քնելուց առաջ պետք է մեկ կաթիլ անանուխի եթերայուղ լցնել թաշկինակի վրա և այն դնել բարձի կողքին: Արոմատիկ մոլեկուլները տարածվում են օդում և հանգստացնող ազդեցություն ունենում ստամոքսի ու ամբողջ օրգանիզմի վրա: Այս միջոցն անհրաժեշտ է օգտագործել 3-4 օրվա ընթացքում և ինքնազգացողությունը կլավանա. գրում է “Dytyna.info”-ը:
Եթե հղին սրտխառնոց ունենում է նաև օրվա ընթացքում, դրան գումարվում են ախորժակի անկումն ու փսխումը, կօգնի կոճապղպեղի եթերայուղը, ինչը ցանկալի է փոքրիկ սրվակով ունենա իր հետ: Սրտխառնոցի ժամանակ հարկ է մեկ կաթիլ կաթեցնել ափին և ուժեղ շփել ափերը: Ապա ափը մոտեցնել դեմքին և մի քանի անգամ խորը ներշնչել:
Փսխման դեմ արդյունավետ են գոլորշիով ինհալացիաները: Կես լիտր տաք ջրին ավելացնել կոճապղպեղի եթերայուղի 1 կաթիլ, գլուխը ծածկել սրբիչով և շնչել արոմատիկ գոլորշին: Այդ ընթացքում աչքերը պետք է փակ պահել: Ստամոքսի շրջանի լարվածությունը հանելու համար եթերայուղային լուծույթով (1 դեսերտի գդալ բուսայուղին ավելացնել կոճապղպեղի եթերայուղի մեկ կաթիլ) թեթև շփել պորտից վեր շրջանը:
Օրվա ընթացքում արտահայտված սրտխառնոցն ու փսխումը կանխարգելելու համար այդ լուծույթով պորտից վեր շփումը պետք է անել ամեն առավոտ, և 6 օրից տհաճ զգացողությունները կանցնեն: Կոճապղպեղի եթերայուղի առավելագույն ամենօրյա չափաբաժինը 3 կաթիլ է: Եթե կոճապղպեղը հարմար չէ, կարելի է օգտագործել նույն ազդեցության այլ եթերայուղեր` անանուխ, կիտրոն, նարինջ կամ նարդոս (лаванда):
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»