«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ինչո՞վ է վտանգավոր հերպեսը հղիների և երեխաների համար

Ինչո՞վ է վտանգավոր հերպեսը հղիների և երեխաների համար

2021 Փետ 11, Հինգշաբթի

Հերպեսը շրթունքների վրա (և՝ ոչ միայն) բշտիկների առաջացումն է:

Պատճառը հասարակ հերպեսի վիրուսն է, հաճախ` առաջին տիպի (ВПГ-1, Herpes simplex virus 1): Այդ վիրուսի նկատմամբ ընկալունակությունը մոտավորապես 100% է:

Մեկ անգամ ներդրվելով օրգանիզմ, վիրուսը մնում է օրգանիզմում մշտապես` շրջանցելով իմունային համակարգին:

Վիրուսը, մարդուց` մարդուն, անցնում է շփման ճանապարհով՝ լորձաթաղանթներով և մաշկով: Հնարավոր է վարակվել նաև օդա-կաթիլային ճանապարհով, իսկ արյան միջոցով մայրը կարող է վարակել երեխային:

Հերպեսի ամենավարակիչ շրջանը վարակի ակտիվ ժամանակաշրջանն է:

Առաջին տիպի հերպեսի վարակը հաճախ ընթանում է անախտանիշ, որի արդյունքում շատերն անտարբեր են մնում և չեն անհանգստանում շրթունքների վրա առաջացած բշտերից: Սակայն նման բշտերի առաջացումը փաստում է հերպեսի վիրուսով վարակվածությունը, որն անխուսափելիորեն վարակի աղբյուր է շրջապատի համար: Ելնելով այդ հանգամանքից, երեխայի վարակվելը պարզապես դառնում է անխուսափելի է. 10 երեխայից 9-ը վարակվում են մինչև 3 տարեկանը: Ուժեղ իմունիտետ ունենալու դեպքում, մարդու մոտ ճնշվում է վիրուսի ակտիվությունը և բազմացումը: Այն սկսում է արտահայտվել միայն իմունային համակարգի թուլացման ժամանակ, և որքան այն իջած է, այնքան ակտիվ է վիրուսը: Իմունադեֆիցիտային հիվանդությունների ժամանակ վիրուսն ախտահարում է ո՛չ միայն լորձաթաղանթներն ու մաշկը, այլ նաև կարևոր կենսական օրգանները:

Հերպեսի ակտիվացումը խիստ վտանգավոր է հղիության ժամանակ, այն կարող է առաջացնել ներարգանդային վարակում և պտղի զարգացման բնածին ախտաբանությունների պատճառ դառնալ: Վտանգն առկա է նաև ծննդաբերության ժամանակ, եթե այդ ժամանակ առկա է վիրուսակրության ակտիվ շրջան:

Նորածնի օրգանիզմն անպաշտպան և խոցելի է վիրուսի դեմ, այդ պատճառով հերպետիկ վարակի տարածված ձևի զարգացման վտանգը հետծննդյան շրջանում մեծ է:

Այնուամենայնիվ, երեխային կրծքի կաթով կերակրելն ավելի ճիշտ է, քան արհեստական կերակրումը, որովհետև մոր հակամարմինները կաթով անցնում և պաշտպանում են նաև երեխային:

Վիրուսակրության ակտիվ շրջանում գտնվող մայրը պետք է դիմակ կրի, զգուշանա երեխայի հետ ախտահարված մաշկով հատվածների շփումից:

Վիրուսի դեմ միակ պայքարը իմունիտետի բարձրացումն է: Երեխային պետք է հաճախ զբոսանքի տանել, ապահովել լիարժեք սնունդ, կոփել և այլն:

Իմունային խանգարումների կարգավորումը պետք է բժշկի հսկողությամբ իրականացնել: Իսկ փոքր տեղակայման վիրուսային ցանի՝ բշտիկների, բուժման համար նշանակվում են հակավիրուսային միջոցներ:

Ամենահայտնի և լավ ազդող դեղերից է ացիկլովիրը: Բշտերի վերքերը բուժելու համար, նախ, պետք է դրանք բացել և քսել վերքամոքիչ քսուկներ՝ պանտենոլ, սոլկոսերիլ և այլն:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը